Լրահոս
    22.02.16, 08:16

    Դանակահարություն՝ Աջափնյակում

    Դանակահարություն՝ Աջափնյակում


    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

    2016 թվականի փետրվարի 22-ին` ժամը 01:50-ին, Արմենիա ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի թափանցող  և զույգ ազդրերի  կտրած-ծակած վերքերով բժշկական օգնության է տեղափոխվել  Երևան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված  Տիգրան Ասատրյանը:

    Նկատի ունենալով, որ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշեր՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

    Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։