Լրահոս
    10.06.21, 12:48

    Դանակահարություն՝ Սևանում

    Դանակահարություն՝ Սևանում

    2021 թվականի հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել չորս երիտասարդ։

    Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող մանկապարտեզի հարակից տարածքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական ծանր վնաս։

    Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա և 19-ամյա  երիտասարդները  ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով։

    Նախաքննությունը շարունակվում է։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: