Լրահոս
18.08.16, 15:02

Դատարանը վերահաստատել է 50-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը

Դատարանը վերահաստատել է 50-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության  դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր վերահաստատել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել նույն քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ա.Շահինյանը:

Վերջինիս  որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել է օգոստոսի 17-ին, նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ և հայտարարվել հետախուզում։

Օգոստոսի 18-ին հետախուզվողն ինքնակամ ներկայացել է, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը միջնորդություն  ներկայացրել դատարան՝ Ա.Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: