Լրահոս
    15.02.24, 13:45

    Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ

    Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային  քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ:

    Դավիթ Սամվելի Բաղդասարյանի
    կենսագրությունը

    Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին, Ուկրաինայի Հանրապետությունում:
    2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

    2013-2015թթ. – ծառայել է ՈՒՀ զինված ուժերում:

    Աշխատանքային գործունեություն

    2016-2018թթ. աշխատել է «Դավմակ» ՍՊԸ-ում որպես իրավաբան

    2019-2020թթ.- Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ

    2020-2021թթ.-Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  դատախազության դատախազ

    2021-2022թթ.- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  դատախազության ավագ դատախազ

    2022-2024թթ.-Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ

    Պարգևներ
    Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

    Այլ տվյալներ
    Ամուսնացած է, ունի երկու երեխա: