Տեսանյութեր
25.08.18,
07:47
Դիլիջանում ծառահատումների համար 17 անձի մեղադրանք է առաջադրվել. «Արմենիա»
Քննչական կոմիտեն «Դիլիջան ազգային պարկ»-ի պահաբաժիններում բացահայտել է ապօրինի ծառահատումների դեպքեր, 17 անձի մեղադրանք է առաջադրվել: Ապօրինի ծառահատումները կատարվել են 2014-17 թթ-ին Հաղարծին, Շամախյան և Դիլիջան մասնաճյուղերի պահաբաժիններում:
Ապօրինի հատվել է մոտ 9500 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` մոտ 1.5 միլիարդ դրամի վնաս:
Մեղադրանք է առաջադրվել նաև «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենի տեղակալին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: