Լրահոս
29.07.22, 13:56

Դիպլոմներ՝ ապագա քննիչներին

Դիպլոմներ՝ ապագա քննիչներին

2022 թվականի հուլիսի 29-ին Արդարադատության ակադեմիայում կայացել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրների դիպլոմների հանձնման արարողություն: 22 շրջանավարտների դիպլոմները հանձնել և շնորհավորանքի խոսք է հղել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

ՀՀ քննչական կոմիտեն ևս շնորհավորում է շրջանավարտներին և հաջողություններ ցանկանում քննիչի՝ առանցքային պատասխանատվություն ունեցող գործառույթների իրականացման ասպարեզում: