Լրահոս
28.03.19, 07:42

Դպրոցականները ճանաչողական այցով Քննչական կոմիտեում էին (լուսանկարներ)

Դպրոցականները ճանաչողական այցով Քննչական կոմիտեում էին (լուսանկարներ)

2019 թ. մարտի 26-ին և 27-ին Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների, ինչպես նաև ՀՀ Եվրասիա Միջազգային Համալսարանի իրավաբանական դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց  ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտե:

Այցի նպատակն էր աշակերտներին իրազեկել Քննչական կոմիտեի` որպես քննչական մարմնի կազմավորման, գործունեության, համակարգի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ Քննչական կոմիտեի գործառույթների, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգի մասին: Երեխաներին ներկայացվեցին նաև քննիչի աշխատանքի առանձնահատկությունները:

Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում: Քննչական կոմիտեի աշխատակիցները, անդրադառնալով երեխաներին հետաքրքրող հարցերին, տվեցին բովանդակալից և սպառիչ պատասխաններ: