Լրահոս
11.08.23, 19:00

Ձերբակալվել է Երևան քաղաքի Մերգելյան պուրակում կատարված սպանության համար կասկածվող անձը

Ձերբակալվել է Երևան քաղաքի Մերգելյան պուրակում կատարված սպանության համար կասկածվող անձը

2023 թվականի օգոստոսի 10-ին` ուշ երեկոյան, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մերգելյան պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տղամարդ է վիրավորվել, ով օգնության կարիք ունի կամ մահացել է:

2023թ․ օգոստոսի 11-ին` ժամը 00:28-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1986թ․ ծնված Արմեն Հակոբյանի դին՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով։

Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեպքի վայրից ձերբակալվել է 1998թ․ ծնված Դ․Գ․-ն։

Վերջինս հայտնել է, որ վիճաբանության ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է Արմեն Հակոբյանին՝ ներկայացնելով դանակը։

Նշանակվել են դատագենետիկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: