Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
08.06.16,
13:08
Դժբախտ դեպք՝ բնական աղետի հետևանքով
![Դժբախտ դեպք՝ բնական աղետի հետևանքով Դժբախտ դեպք՝ բնական աղետի հետևանքով](https://investigative.am/storage/files/2016/06/1465391554,7099.jpeg?token=536491996bcb1d8cb52ae2c0bb1b54ec3341e339)
Բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: