Լրահոս
    31.07.23, 12:58

    Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

    Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

     

    Արդարադատության առաջին դասի խորհրդական Էդվարդ Մերուժանի Կարապետյանի
    կենսագրությունը

    Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին, Սպիտակի շրջանում:
    2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

    Աշխատանքային գործունեություն

    2007-2013թթ.-ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
    2013-2014թթ.-ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ
    2014-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ
    V.2021թ.-VII.2021թ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ2021-2022թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ
    2022-2023թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ:

    Պարգևներ
    Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:

    Այլ տվյալներ
    Ամուսնացած է, ունի մեկ որդի: