Լրահոս
28.10.16, 10:38

Երեխաների նկատմամբ կատարվել են անառակաբարո գործողություններ. կասկածյալը ձերբակալվել է. անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն

Երեխաների նկատմամբ կատարվել են անառակաբարո գործողություններ. կասկածյալը ձերբակալվել է. անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 8 և 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ  38 տարեկան տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

Հոկտեմբերի 27-ին ստացվել է երկու տարբեր հաղորդում նույն քաղաքի երկու բնակչուհիների կողմից՝ իրենց անչափահաս աղջիկ երեխաների նկատմամբ հարևանի կողմից կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ։

Նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երկու քրեական գործ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխաների նկատմամբ  անառակաբարո գործողությունները կատարվել են  նույն անձի կողմից և որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու մասին։

8 և 10-ամյա երեխաները ճանաչվել են տուժողներ, իսկ նրանց մայրերը՝ տուժողի օրինական ներկայացուցիչներ և հարցաքննվել: Կասկածյալը, ով 38 տարեկան տղամարդ է՝ ամուսնացած, բարձրագույն կրթությամբ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ, օբյեկտիվ հետազոտումն ապահովովելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ հրապարակման ենթակա չէ որևէ այլ տվյալ, որը կարող է հանգեցնել երեխաների նույնացմանը՝  նրանց կրկնակի և երկրորդային զոհացումից խուսափելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: