Լրահոս
28.07.23, 14:25

Երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու վարույթով

Երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու վարույթով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է՝ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ օպերլիազորի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՔՀԲ ավագ օպերլիազորները, ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրում ծառայություն իրականացնելու ժամանակ, տներից մեկի բակում հայտ­նա­բե­րե­լ են փայ­տան­յու­թով բեռն­ված «ԶԻԼ-130» մակ­նի­շի բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա: Պար­զե­լով, որ ավտոմեքենան պատկանում է  Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակչին և որ հիշ­յալ փայ­տան­յու­թի ձեռք բեր­ման օ­րի­նա­կա­նութ­յու­նը հա­վաս­տող փաս­տաթղ­թեր առկա չեն, վեր­ջի­նիս պար­տա­վո­րեց­րել են փայ­տան­յու­թով բեռն­ված բեռ­նա­տա­րը տե­ղա­փո­խել ոս­տի­կա­նութ­յան Թու­ման­յա­նի բաժ­նի հա­տուկ պահ­պան­վող տա­րածք՝ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով ստու­գո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­տա­րե­լու հա­մար:

Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, ով հանդիսանում է Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարը, մո­տե­ցել և փոր­ձել է ոստիկաններին հա­մո­զել հայտ­նա­բեր­ված փայ­տան­յու­թը չտե­ղա­փո­խել ոստիկանության Թումանյանի բաժին։ Իսկ երբ ոս­տի­կա­նութ­յան ծա­ռա­յող­նե­րը հրա­ժար­վել են կա­տա­րել նրա պա­հան­ջը, հոր­դո­րել են չմի­ջամ­տել ի­րենց օ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին ու հե­ռա­նալ, վրդով­վել է իր պա­հան­ջի չկա­տար­ման փաս­տից, պաշ­տո­նա­տար ան­ձանց օ­րի­նա­կան ծա­ռա­յո­ղա­կան գոր­ծու­նեութ­յա­նը մի­ջամ­տե­լու նպա­տա­կով օպերլիազորներից մեկի նկատ­մամբ բռնութ­յուն գոր­ծադ­րե­լու սպառ­նա­լիք է տվել և հե­ռա­ցել:

Այնուհետև, նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել իրեն չենթարկված հիշյալ ծառայողի նկատմամբ՝ նույն օրը՝ երեկոյան, երբ վերջինս գտնվել է Ալավերղի համայնքի Շնող բնակավայրում գտնվող իր տանը, համայնքի ղեկավարը գնացել է նրա տուն և պահանջել զրուցելու նպատակով առանձնանալ: Մերժում ստանալով՝ համայնքի ղեկավարը հայհոյանքներ է հնչեցրել՝ կրկին պահանջելով առանձնանալ։ 

Այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենայով օպերլիազորի տան բակ են ժամանել նաև Թեղուտ բնակավայրի 24, 22 և 40-ամյա բնակիչները՝  մի անծանոթ անձի հետ:

Չանսալով ոստիկանության ծառայողի՝ իր տանից հեռանալու հորդորներին, նշված անձինք, հայհոյանքներ հնչեցնելով, հարձակվել են ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել օպերլիազորի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին միջամտել են ոստիկանի ընտանիքի անդամները և հարևանները:

Նույն օրը նշված անձանցից երեքը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ոստիկանության օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի 1-ին կե­տով, 452-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով և 490-րդ հոդ­վա­ծի 4-րդ մա­սի 1-ին կե­տով, 22-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 24-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով:

29-ամյա և 22-ամյա անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, մյուս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 

Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: