Լրահոս
27.03.15, 10:34

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել մարդ առեւանգելու համար

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել մարդ առեւանգելու համար
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝  անձի առեւանգման համար։   
 
Նախաքննությամբ պարզվել է, որ «Հրազդան-Էքսպո» ՓԲԸ-ի տնօրենը,  Ա.Գյուրջյանը եւ ևս երկու անձ,   նախնական համաձայնության գալով ,  2015թ. մարտի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պարտքուպահանջի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով առևանգել են Երևանի բնակիչ Ռ.Աղաջանյանին։ Վերջինիս Գ.Արծրունի  փողոցից բռնություն գործադրելով նստեցրել են  ՓԲԸ-ի տնօրենի կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, որոշ ժամանակ պահելուց հետո  իջեցրել Կոմիտասի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ու հեռացել:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  նշված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։  Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առեւանգմանը մասնակցած  մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: