Լրահոս
    06.02.24, 11:52

    Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ

    Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:

    Գևորգ Սուրենի Բաղդասարյանի
    կենսագրությունը

    Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
    2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան
    :

    2012թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

    Աշխատանքային գործունեություն

    II-XII.2008թթ.– ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ
    2008-2013թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական
    III-X.2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ
    2013-2014թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ
    III-V.2014թթ.– ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ
    2014-2015թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ
    2015-2016թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ
    2016-2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ
    2018-2020թթ. – Երևան քաղաքի դատախազ
    2020-2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
    I-II.2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

    Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում: Հեղինակ է մեկ մենագրության, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 28 գիտական հոդվածների։

    Պարգևներ
    ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

    Այլ տվյալներ
    Ամուսնացած է ունի մեկ երեխա: