Գոռ Ալոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գոռ Ալոյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ:
Գոռ Արամայիսի Ալոյանի
կենսագրությունը
Ծնվել է 1986թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, 2010թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2012թ.՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2012-2013թթ.` Արմավիրի մարզի դատախազության դատախազ,
I-XI.2013թ.` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,
2013-2016թթ.` Արմավիրի մարզի դատախազության դատախազ,
2016-2017թթ.` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,
2017-2019թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,
2019-2020թթ.` ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,
2020-2021թթ.` Տավուշի մարզի դատախազի տեղակալ,
2021-2024թթ.՝ Տավուշի մարզի դատախազ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: