Լրահոս
12.10.17, 14:38

Գողություն՝ վճարահաշվարկային տերմինալից. hարուցվել է քրեական գործ

Գողություն՝ վճարահաշվարկային տերմինալից. hարուցվել է  քրեական գործ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալից գողություն կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝  2017 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 05:45- 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28-րդ շենքի դիմաց գտնվող վճարահաշվարկային տերմինալի դռները և  հափշտակել թղթադրամի պահոցը, մետաղադրամների պարկը։ Նախնական հաշվարկներով՝ «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատճառվել է զգալի չափի` 300.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: