Լրահոս
23.08.15,
08:54
Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա երկու զոհ
2015թ. օգոստոսի 22-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 1964թ. ծնված Հնձար Լեվոնյանի վարած «MITSUBISHI MONTERO LIMITED» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը:
Ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր, 1974թ. ծնված Գարիկ Արմենակյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, եւս երկու ուղեւոր` 1976թ. ծնված Ա.Թովմասյանը և 1983թ. ծնված Լ.Ասատրյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու վթարի պատճառները: