Լրահոս
    15.01.15, 14:19

    «Գյումրու տուն-ինտերնատ»-ի երկու բնակչուհու անզգուշությամբ մահ պատճառվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    «Գյումրու տուն-ինտերնատ»-ի երկու բնակչուհու անզգուշությամբ մահ պատճառվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի երկու բնակչուհու անզգուշությամբ մահ պատճառվելու դեպքի առթիվ։ 

    Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի թիվ 53 սենյակում էլեկտրական սալօջախը միացված թողնելու հետևանքով 2015թ. հունվարի 15-ին՝ ժամը 06-ի սահմաններում, առաջացել է հրդեհ, որի հետեւանքով անզգուշությամբ մահ է պատճառվել նույն սենյակի բնակչուհիներ՝ 20.06.1934թ. ծնված Հրանուշ Ավագյանին և 10.09.1953թ.-ին ծնված Արաքսյա Օհանյանին: 

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն։