Հաղորդումներ
16.03.23, 10:53

Հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` 2022 թվականի գործունեության մասին

 Հաղորդում՝
Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի
2022
թվականի գործունեության մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխան իրավական ակտերով, 2022թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում:

2022թ. ընթացքում Կոմիտեի կողմից իրականացրած աշխատանքներն իրենց ծավալով և բարդությամբ էականորեն տարբերվել են նախորդ տարիներին կատարած աշխատանքներից, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի 2022թ. հուլիսի 1-ից  գործողության մեջ դրվելու հանգամանքով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝
 հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներից 59.830-ը կամ շուրջ 92.8%-ը  քննվել է Կոմիտեի վարույթում:

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննված քրեական վարույթների քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 17.947-ով կամ 42.8%-ով (2021թ.` 41.883 վարույթ):

Նշված 59.830 քրեական վարույթից 5.858-ը փոխանցվել է 2021թ.-ից, Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 30.296 քրեական վարույթ (2021թ.՝ 6.435),  634-ով մաս է անջատվել (2021թ.՝ 697), 15.380 քրեական վարույթ ստացվել է այլ մարմնից (2021թ.՝ 21.493), 265 քրեական վարույթ ստացվել է այլ պետությունից (2021թ.՝ 151), 4-ով բժշկական հարկադրանքի վարույթ է նախաձեռնվել, 288 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը և վերադարձվել է նախաքննության (2021թ.՝ 134), 167 քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը և վերադարձվել է նախաքննության,  վերսկսվել է 6.938 քրեական վարույթ (2021թ.՝ 5.535):

Վարույթի նման աճը պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությամբ, համաձայն որի՝ ստացված հաղորդումների հիման վրա այլևս նյութեր չեն նախապատրաստվում, այլ 24 ժամվա ընթացքում քննիչի կողմից լուծվում է ստացված հաղորդումներով վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը: 

2022թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝  Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29.266 հաղորդում, որից 25.155-ով վարույթ է նախաձեռնվել, իսկ 4.111-ով չի նախաձեռնվել:

Այսինքն, եթե համեմատություն կատարենք 2022թ. առաջին և երկրորդ կիսամյակների ընթացքում հարուցված քրեական գործերի և նախաձեռնված վարույթների միջև, ստացվում է, որ առաջին կիսամյակում հարուցվել է 4.697
  քրեական գործ, իսկ միայն երկրորդ կիսամյակի ընթացքում նախաձեռնվել է 25.599 քրեական վարույթ, այսինքն 20.902-ով կամ 445%-ով ավել: Իսկ նախորդ տարվա համեմատությամբ՝ նախաձեռնված վարույթների թիվն աճել է 23.861-ով կամ 370%-ով՝ եղել է 6.435, դարձել է 30.296:

Վարույթի աճին զուգընթաց՝ աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2022թ. ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 110 քրեական վարույթ՝ 2021թ. 83-ի դիմաց, այսինքն՝ աճել է 27-ով կամ 32.5%-ով:

Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական վարույթների դատավարական ավարտը։ 2022թ. ընթացքում ավարտվել է 20.108 քրեական վարույթ՝
 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14.484 վարույթի դիմաց, այսինքն աճել է 5.624 քրեական  վարույթով կամ 38.8%-ով:

Նշված 20.108 քրեական վարույթից 4.771-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 5.333 անձի վերաբերյալ ուղարկվել
  դատարան (2021թ.՝ 4.729 քրեական գործ`  5.625 անձի վերաբերյալ): Այսինքն, նախորդ տարվա դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 42-ով կամ 0.8%-ով, իսկ անձերի քանակը նվազել է 292-ով կամ 5.1%-ով: 27 բժշկական հարկադրանքի վարույթով  կազմվել է եզրափակիչ ակտ և ուղարկվել  դատարան  (2021թ.՝ 52):  15.310 քրեական վարույթ կարճվել է (2021թ.՝ 9.703), այսինքն` աճել է 5.607 վարույթով կամ 57.7%-ով: Ընդ որում, նշված գործերից 4.833-ը կարճվել է ոչ ռեաբիլիտացնող, 10.472-ը` ռեաբիլիտացնող, իսկ 5-ը՝  այլ հիմքերով:

Վիճակագրական տվյալների վերլուծության այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի:

ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված էին այն հիմքերը, որոնց առկայության դեպքում, անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո, քրեական գործը կարող էր կասեցվել, ինչն իհարկե չէր բացառում այդ քրեական գործերով հետագա նախաքննության իրականացումը:

Նոր քրեական դատավարության օրենսգրքով նման  նորմ չի նախատեսվել: Բացի այդ, անցումային դրույթների վերաբերյալ 483-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև 2022թ. հուլիսի 1-ը կասեցված քրեական գործերով վարույթները մեկ տարվա ընթացքում պետք է վերսկսվեն և քննվեն սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Այս հանգամանքը բավականին դժվարություններ և բարդություններ է առաջացրել ինչպես քննիչների առօրյա, այնպես էլ հաշվետվությունների կազմման ու ամփոփման աշխատանքներում:

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով կասեցվել է 5.565 քրեական գործ, որից 4.593-ը անձը հայտնի չլինելու, 948-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու, իսկ 24-ն՝ այլ հիմքերով:

2022թ. հուլիսի 1-ից սկսած՝ քրեական վարույթներն այլևս չեն կասեցվում, ինչը հանգեցրել է անավարտ մնացած վարույթների քանակի արհեստական և աննախադեպ աճի, քանի որ դրանցում առկա են վարույթներ, որոնցով կատարվել են բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները, սակայն հայտնի չի դարձել  հանցանք կատարած անձը: Այսինքն, ստացվում է այնպես, որ թեև նշված վարույթներով այլևս գործողություններ չեն կատարվում, սակայն դրանք դիտարկվում են որպես ընթացիկ վարույթներ: Այս պարագայում հնարավոր չէ պատկերացում կազմել  քննիչի և ստորաբաժանման իրական աշխատանքի և ծանրաբեռնվածության մասին:

Հարցին կարգավորում տալու նպատակով, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով նախաքննության կազմակերպումը կանոնակարգելու և Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անհատական ծանրաբեռնվածության և ընթացքը լուծված քրեական վարույթներով արտադրողականության հաշվարկման գործընթացը կազմակերպելու նպատակով,  Կոմիտեի նախագահի կողմից  25.08.2022թ.  ստորագրվել է թիվ 135-Լ հանձնարարականը /ինկորպորացիա՝  առ 07.12.2022թ. թիվ 281-Լ/ հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով նախաքննություն կատարելու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ:

Նշված հանձնարարականի համաձայն՝ ոչ մեծ ծանրության ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով վարույթներով, առավելագույնը`  երկու ամսում, իսկ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով վարույթներով, առավելագույնը` չորս ամսում քննիչի կողմից վարույթի արդյունքներով կազմվում է տեղեկանք և ստորաբաժանման ղեկավարի կողմից ստուգվելուց հետո այդ վարույթները հաշվառվում են որպես անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները կատարված, սակայն հանրային քրեական հետապնդման ենթակա անձը չհայտնաբերած քրեական վարույթներ:

2022թ.  երկրորդ կիսամյակի ընթացքում հաշվառվել է 9.411 քրեական վարույթ, որոնցով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները:

Այսինքն, 2022թ. ընթացքում 5.565+9.4111=14.976 քրեական վարույթ կարող ենք դիտարկել որպես ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով կասեցված և անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները կատարված քրեական վարույթներ:

Այսպիսով, դատավարական ավարտ ունեցող քրեական վարույթները կազմել են Կոմիտեի վարույթում քննված գործերի 33.6%-ը, իսկ կասեցված ու վարութային գործողություններն ավարտված վարույթները՝ 25%-ը:

2022թ. քննված 59.830 քրեական վարույթից 3.174-ն ուղարկվել է այլ մարմին, 5.164-ը` միացվել է, իսկ 25.813 քրեական վարույթ մնացել է անավարտ`  նախորդ տարվա 5.858 քրեական վարույթի դիմաց:

Ինչպես նշվեց վերևում՝ անավարտ մնացած 25.813 քրեական վարույթից 9411-ով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները: Եթե մնացորդ վարույթը դիտարկենք առանց նշված վարույթների, ապա այն կազմում է  16.402: Նշված քրեական վարույթներից 2.505-ով հարուցվել են քրեական հետապնդումներ /կան որպես մեղադրյալ ներգրավված անձինք/:

Այսպիսով, 59.830 քրեական վարույթից լուծվել է 34.017-ի ընթացքը և  արտադրողականությունն ըստ ընթացք տրված գործերի կազմում է 56.9%, իսկ ըստ ավարտված վարույթների՝ 33.6%: Եթե ընթացքը լուծված վարույթների  մեջ ներառենք նաև այն 9411 վարույթները, որոնցով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները և ստուգվել են պետի կողմից, ապա ստացվում է, որ 59.830 քրեական վարույթից  լուծվել է 43.404-ի ընթացքը և  արտադրողականությունն ըստ ընթացք տրված վարույթների կազմում է 72.5%: 

Այս առումով Կոմիտեի արտադրողականությունն ըստ ընթացք տրված վարույթների` ունի հետևյալ պատկերը.

 Այսպիսով, հակիրճ ամփոփելով վարույթում քննված և ընթացքը լուծված քրեական վարույթները` կարող ենք արձանագրել, որ  2021թ. համեմատությամբ 2022թ. ընթացքում լուծվել է 7.379 վարույթով կամ 17.6%-ով ավել  քրեական վարույթի ընթացք:

Ընդ որում հատկանշական է, որ նման ծանրաբեռնվածության և  վարույթի 42.8% աճի  պայմաններում՝ 2022թ. ընթացքում ընթացքը լուծված վարույթների քանակը 1.521-ով գերազանցել է 2021թ. Կոմիտեի ընդհանուր վարույթում քննված վարույթի քանակը, ինչը վկայում է 2022թ. Կոմիտեի արդյունավետ աշխատանքի մասին:

Կոմիտեի արտադրողականությունն ըստ դատավարական  ավարտի` ունի հետևյալ պատկերը`

Մեղադրական եզրակացությունը և կարճելու մասին որոշումը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթներ

2022թ. ընթացքում մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և նախաքննության է վերադարձվել 288 քրեական վարույթ (2021թ.՝ 134), որը կազմում է մեղադրական եզրակացությամբ ավարտված և դատարան ուղարկված 4.729 քրեական վարույթների 6%-ը:

93-ով կամ 20.4%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական վարույթը կարճելու մասին կայացված որոշումները չհաստատելու և նախաքննության վերադարձնելու դեպքերը՝ 2022թ. ընթացքում վերացվել է 547 որոշում  (2021թ.՝ 454):

Դատախազների
 կողմից տրված գրավոր հանձնարարություններ

2022թ. ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 3.980 ցուցում: Ցուցումների վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 162 գրավոր առարկություն, սակայն միայն 5 դեպքում է վերադաս դատախազների կողմից առարկությունները  բավարարվել:  

Ձերբակալում,
 կալանք

2022թ. ընթացքում ձերբակալվել է 2.402 անձ, որից ազատվել են 1.622-ը: 1.768 միջնորդություն է ներկայացվել դատարան` մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու մասին, որից 435-ը` ՀՀ քրեական օրենսգքրի 461-րդ և 462-րդ հոդվածներով  քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ: Նշված միջնորդություններից 1.424-ը բավարարվել է (430-ը` 461-րդ և 462-րդ հոդվածներով), իսկ 344-ը` մերժվել: 135 դեպքում կիրառվել է գրավ: 112 դեպքում մերժվել է մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման միջնորդությունը: 338 մեղադրյալի նկատմամբ որոշում է կայացվել խափանման միջոց կալանք փոփոխելու կամ վերացնելու մասին, որից 218-ը` ՀՀ քրեական օրենսգքրի 461-րդ և 462-րդ հոդվածներով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ:

Հանցագործությամբ պատճառված գույքային
 վնասներ

2022թ. ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով  պատճառվել է ընդհանուր 7.299.461.431 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 1.705.748.000 ՀՀ դրամը կամ 23.3%-ը, արգելանք  է դրվել 1.257.549.717 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Այսպես.

Պետությանը
 պատճառված 2.475.446.000 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 956.223.000 ՀՀ դրամը կամ 38.6%-ը, արգելանք է դրվել 879.175.000  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Համայնքին
 պատճառված 312.467.000 ՀՀ դրամ վնասից  վերականգնվել է 310.156.000 ՀՀ դրամը կամ 99.2%-ը, արգելանք է դրվել 407.000  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Իրավաբանական
 անձանց պատճառված 2.257.953.000 ՀՀ դրամ վնասից  վերականգնվել է 173.039.000 ՀՀ դրամը կամ 7.6%-ը, արգելանք է դրվել 143.594.000  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Միջազգային կազմակերպություններին
 գույքային վնաս չի պատճառվել: 

Ֆիզիկական
 անձանց պատճառված 2.253.595.431 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 266.330.000 ՀՀ դրամը կամ 11.8%-ը, արգելանք է դրվել 234.373.717  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով Կոմիտեի դեպոզիտային հաշվի 
մնացորդը 01.01.2022թ. դրությամբ կազմել է 4.682.379.879 դրամ, իսկ 01.01.2022թ.-ից առ 31.12.2022թ. մուտքը եղել է 971.907.229 դրամ, ելքը՝ 1.371.800.688 դրամ, մնացորդը առ 01.01.2023թ. դրությամբ կազմել է 4.282.486.421 դրամ:

Զինված ուժերում մահվան դեպքեր

 2022թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում,  ԱՀ ՊԲ-ում  և այլ զորքերում ծառայության ընթացքում արձանագրված, զինվորական ծառայության հետ կապված  մահվան 32 դեպքերով իրականացվել է մինչդատական վարույթ (2021թ.-39): Մահվան դեպքերից 15-ը սպանություն է (2021թ.-22), որից 14-ը` հակառակորդի կողմից (2021թ.-17), 5-ը` ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել  է (2021թ.-6), 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, (2021թ.-3), 2-ը` զենքի կամ ռազմական այլ  գույքի օգտագործման կանոնների խախտման  (2021թ.- 2), 2-ը` ավտովթարի (2021թ.-2),  1-ը` ականի պայթյունի  և 4-ը՝ հիվանդության (2021թ.- 2) հետևանքներ են:

Կոռուպցիոն
 բնույթի հանցագործություններ

Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ  1.218 քրեական քրեական վարույթ (2021թ.՝ 1.744):

Նշված 1.218 քրեական վարույթից 76-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 122 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան, 1 ԲՀ վարույթ ավարտվել է եզրափակիչ ակտով, 215-ը կարճվել  է, որից 80-ը ոչ ռեաբիլիտացնող, իսկ 135-ը՝ ռեաբիլիտացնող հիմքերով, 47 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 189-ն ուղարկվել  է  այլ մարմին, 52 վարույթ միացվել է, իսկ 638 վարույթ փոխանցվել է 2023թ.:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով  պատճառված գույքային վնասը կազմել է 3.532.810.799 ՀՀ դրամ, որից  վերականգնվել է 1.205.795.308 ՀՀ դրամը կամ 34%-ը և արգելանք է դրվել 140.407.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Այսպես՝

Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 1.604.297.299 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 887.941.308 ՀՀ դրամը կամ 55.3%-ը,
 համայնքին պատճառված գույքային վնասի չափը կազմել է 310.118.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 309.711.000 դրամը կամ 99.8%-ը և արգելանք է դրվել 407.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է՝ 1.618.395.500 ՀՀ դրամ, որից   վերականգնվել է 8.143.000 ՀՀ  դրամը կամ 0.5%-ը և արգելանք է դրվել 140.000.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ

2022թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 244 քրեական  վարույթ, որից 59-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 59 անչափահասի նկատմամբ ուղարկվել դատարան, 64-ը կարճվել է, որից 23-ը` ռեաբիլիտացնող, իսկ 41-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 6 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 13-ը` միացվել է, 7-ը` կասեցվել է նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքերով, 93-ը փոխանցվել է 2023թ.:  Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 43 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու  կամ դադարեցնելու մասին:

Անչափահասների
 նկատմամբ կատարված հանցագործություններ.

2022թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ:

545
  քրեական վարույթից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 73 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 29 քրեական  վարույթ կասեցվել է՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքերով: 15 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 17-ը` միացվել է, 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:

Դատարան ուղարկված վարույթներից 1-ը եղել է սպանության, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս
  պատճառելու, 3-ը՝ մարդուն առևանգելու, 11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ անառակաբարո արարք կատարելու, 4-ը՝ ֆիզիկական ներգործության, 2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը
  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ: Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից: 77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 

Ընտանեկան
 բռնության վերաբերյալ հանցագործություններ.

2022թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ:

960
  քրեական վարույթից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 126 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 8 քրեական  վարույթ կասեցվել է՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքերով: 16 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 130-ը` միացվել է, 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:

Դատարան ուղարկված վարույթներից 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝
 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը
  հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝  զավակ կամ թոռ:

125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական
  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 

Կոմիտեի
 հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 1.307 քրեական  վարույթ (2021թ.` 796), որից 206-ը փոխանցվել է 2021թ.-ից, իսկ 1101-ը վարույթ է ընդունվել 2022թ.։ Նշված 1.307 քրեական վարույթից 208-ը  նախաձեռնվել է, 45-ը անջատված  մաս է, 839-ը ստացվել է այլ մարմնից, 1 վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը, իսկ 2-ով կարճման որոշումը և վերադարձվել են նախաքննության, 106 վարույթ վերսկսվել է:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 158 քրեական վարույթ, որից 68-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 183 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 90 քրեական
  վարույթ կարճվել է, 57 քրեական վարույթ կասեցվել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ  հոդվածի 1-ին մասի հիմքերով, 30-ն ուղարկվել է այլ մարմին, 401-ը` միացվել է, 661 քրեական գործ փոխանցվել է 2023թ
Քննարկվող ժամանակահատվածում ավարտված քրեական
 վարույթներով պետությանը պատճառված 1.023.737.000 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է  820.165.000 ՀՀ դրամը: Իրավաբանական անձանց պատճառված 11.560.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 4.140.000 ՀՀ դրամը, իսկ ֆիզիկական անձանց պատճառված 41.917.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 13.034.000 ՀՀ դրամը:

Գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթներ:
 

Տարիներ շարունակ այն կարծրատիպն է ձևավորվել, որ ստորաբաժանումը ձևավորվել է միայն հասարակական մեծ հնչեղություն ունեցող, պետական նշանակության, հանրային անձանց շրջանակների հետ կապված, բարդ, բազմադրվագ, տարբեր վարչական միավորներում՝ հատկապես մայրաքաղաքում և մարզերում կատարված հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներում նախաքննությունը
 «ձախողած» կամ «ելքը չգտած» գործերով մինչդատական վարույթն իրականացնելու համար: Եվ այս առումով պատահական չէ, որ 2022թ. ընթացքում հենց Գլխավոր վարչությունում են ավարտվել հանրությանը հայտնի՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, Քասախ, Ծակքար և այլ համայնքների ղեկավարների և նրանց հանցակիցների չարաշահումների, ՀՀ ՊՆ նախկին ծառայողի կողմից ապօրինի կերպով հրազեններ, դրան համալրող դետալներ պատրաստելու և իրացնելու, Երևան քաղաքում պարսկահայ գործարարի առանձնապես խոշոր չափերի շորթման, խմբի կողմից առևանգելու, այնուհետև Արարատի մարզում վերջինիս սպանության, Սյունիքի նախկին մարզպետի որդու կողմից Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում առավել հայտնի «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի հանցավոր խմբի կողմից սպանություն նախապատրաստելու և այլ հանցագործություններ կատարելու, թմրամիջոցների մեծածավալ և համակարգչային ու բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման դեպքեր, այդ թվում՝ տրանսկոնտինենտալ, երբ կայք-էջերը կառավարվել են արտերկրից, որոնց ծավալներն ու դրվագներն արդեն այնքան շատ են, որ անհրաժեշտություն է առաջացել ոչ թե դրանք հաշվառելու, այլ կատարելու խորքային վերլուծություններ, և արդյունքում դադարել են գործել տասնյակների հասնող կայք-էջեր ու դրանցից ձևավորված «տոնավաճառ-հարթակներ», որոնցով հետևորդների թիվը հասել է տասնյակ հազարների, թրաֆիքինգի դեպքեր, համակարգչային ու բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ տարատեսակ հանցագործությունների դեպքեր՝ խարդախություններ, հարձակումներ և այլն, որոնցից յուրաքանչյուր գործով բացահայտված հանցագործությունների դեպքերի թվաքանական անցնում է հարյուրներից, իսկ բացահայտումները նման տեմպերով շարունակելու պարագայում՝ կանցնեն հազարները, ինչպես նաև այլ դեպքերի վերաբերյալ քննվող քրեական վարույթները:

2020թ. երկրորդ կիսամյակից սկսած Գլխավոր վարչության կողմից որդեգրվել է տարածքային մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների մշտադիտարկման քաղաքականությունը, ինչը հնարավորություն է տվել հայտնաբերել միևնույն անձանց կողմից նույն ձեռագրով կատարված հանցագործությունների դեպքեր, որոնք նույնպես կենտրոնացվել են Գլխավոր վարչությունում: Պետք է արձանագրել, որ աշխատանքին նման մոտեցման արդյունքում, մասնավորապես՝ նույն ձեռագրով կատարված ֆինանսական կիբեռհանցագործությունների դեպքերով տարբեր ստորաբաժանումներում քննվող և առաջին հայացքից բացահայտման հեռանկար չունեցող քրեական վարույթների մեկ վարույթում կենտրոնացնելու, քննության ճիշտ և միասնական մեթոդիկա կիրառելու, էլեկտրոնային ապացույցները ժամանակին և լիարժեք հավաքելու, մեծ ծավալի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու, ուսումնասիրելու, միմյանց համադրելու և զտելու արդյունքում մինչ օրս Գլխավոր վարչությունում կենտրոնացված բազմադրվագ գրեթե բոլոր հանցագործությունները բացահայտվել են: Քիչ չեն նաև դեպքերը, երբ կիբեռհանցագործությունների դեպքերը հայտնաբերվում են քննիչների կողմից, իրենց կողմից իրականացվող նախաքննության ընթացքում։

Գլխավոր վարչությունում ներկայումս շարունակվում են բազմաթիվ այլ՝ վերը նկարագրված կատեգորիայի գործեր քննվել:

Կոմիտեի
 զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում քննվել է 6.510 քրեական վարույթ  (2021թ. 8.369), որից 2.078-ը փոխանցվել է 2021թ.-ից: Նախորդ տարվա համեմատությամբ քրեական վարույթների քանակը նվազել է 1.859-ով  կամ 22.2%-ով:

Վարույթում քննված 6.510 քրեական գործից 2.315-ը նախաձեռնել են ԶՔԳՎ քննիչները, 1.127-ը ստացվել է այլ մարմնից, 228-ը՝ այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից, 567 քրեական վարույթ վերսկսվել է, 79-ը` անջատված
  մաս է, 75 քրեական վարույթ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության, 41 վարույթով կարճման որոշումը չի հաստատվել և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում քննված 6.510 քրեական վարույթից ավարտվել է 2.112-ի կամ 32.4%-ի նախաքննությունը, որից 544-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 576 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, կարճվել է 1.568 քրեական վարույթ, որից 886-ը` ռեաբիլիտացնող, իսկ 682-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով:

359 քրեական վարույթ
  կասեցվել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով, 432-ն ուղարկվել է այլ մարմին, 520-ը միացվել է, 3.086 քրեական վարույթ  փոխանցվել է 2023թ.:

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից, ինչպես նաև  վարժական հավաքներից խուսափելու դեպքերի առթիվ /ՔՕ 461-462-րդ հոդվածներ/ քննվել է 1.831 քրեական վարույթ կամ ընդհանուր վարույթի գործերի 28.1%-ը, որից 398-ը փոխանցվել է 2021թ.-ից, այսինքն` 2022թ.-ին վարույթ է ընդունվել  1.433 վարույթ: Նշված քրեական գործերով ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 118 անձ (2021թ.՝ 97):

ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակահատվածում քննված և ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր 58.678.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 14.308.000 ՀՀ դրամը, կալանք է դրվել 22.580.000 դրամ արժողության գույքի վրա:

Այսպես՝

Պետությանը պատճառված 52.104.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 14.308.000 ՀՀ դրամը, կալանք է դրվել 22.580.000 դրամ արժողության գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված 4.323.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 139.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 2.251.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 921.000 ՀՀ դրամը:

Կոմիտեի
 ԶՔԳՎ վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) 2022թ. ընթացքում, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի  կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բացի այդ, Վարչությունն ապահովել է ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը:

Վարչությունում քննարկվել է
 իրավական ակտերի 26 նախագիծ, որոնց վերաբերյալ տրվել են կարծիքներ և ներկայացվել  առաջարկություններ: Դատախազական, հետաքննական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել  103  քրեական վարույթ,  51  նյութ և  135 հաղորդում: ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի և նրա տեղակալների հանձնարարությամբ ուսումնասիրվել է 138 քրեական վարույթ, որոնցով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ:

Քաղաքացիներից ստացվել է 993 դիմում և միջնորդություն, որից 910-ը քննարկվել է Վարչությունում, իսկ 83-ն` ուղարկել են վարույթն իրականավնող մարմնի քննարկմանը: Կազմակերպվել է քաղաքացիների 94 ընդունելություն:

Վարչությունում քննարկվել է նաև տարբեր մարմիններից, կազմակերպություններից ստացված 106 հարցում, նախապատրաստվել է Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 7 հանձնարարականի և հրամանի նախագիծ: Կայազորային քննչական բաժիններ կազմակերպված ծառայողական գործուղումների ընթացքում ուսումնասիրվել է ստորաբաժանումների գործունեությունը, արդյունքում վերհանվել, վերլուծվել և ամփոփվել են տեղ գտած թերությունները և 1325 քրեական վարույթներով
 ցուցաբերվել է անհրաժեշտ մեթոդական օգնություն:

Ենթակա ստորաբաժանումներից ստացվել և ամփոփվել են կատարած աշխատանքների վերաբերյալ ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները:

Ապահովվել է իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ,
  ստացվել է 98 տարատեսակ  հարցում, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ վերահսկողության վարչության նախաձեռնությամբ  ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 500-ից ավելի ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն: Բացի այդ, յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն է ներկայացվել` տվյալ ամսվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրաված սպաների վերաբերյալ:

Մահվան ելքով դեպքերով վարչության համապատասխան ծառայողների միջոցով ապահովվել է համապատասխան աշխատանքների իրականացումը տուժողների իրավահաջորդների հետ, ինչպես նաև ծառայողներն ընդգրկվել են գործերով կազմված քննչական խմբերում և կատարել խմբի ղեկավարի քսանից ավել գործողություններ կատարելու հանձնարարությունները: Բացի այդ, վերահսկողության վարչության մեկ ծառայողի ուժերով կատարվել է ենթակա ստորաբաժանումներից ստացված առանձին քննչական գործողություններ կատարելու 52 փոխօգնության խնդրանք:

Վարչության վարույթում է քննվում 2022թ
սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։

Կոմիտեի
 Երևան քաղաքի և մարզային քննչական  վարչությունների վարույթում ընդհանուր քննվել է 51.907 քրեական գործ, որից՝
28.512-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից: Դրանից 1.817-ը փոխանցվել է 2021թ-ից, 14.791-ը նախաձեռնվել է, 282-ը`
  անջատված մաս է, 9.268 գործ ստացվել է այլ  մարմնից, 10-ը` այլ պետությունից, 2-ով  նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 2.210 քրեական  վարույթ վերսկսվել է, 84 վարույթ վերադարձվել է լրացուցիչ  նախաքննության, իսկ 48 վարույթով չի հաստատվել կարճման որոշումը և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 8.700 քրեական վարույթ, որից 1.997-ը՝ 2.175 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 6 ԲՀ վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել
 է դատարան, 6.697 քրեական  վարույթ կարճվել է, որից  4.285-ը ռեաբիլիտացնող, իսկ 2.409-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 3.470 քրեական վարույթ կասեցվել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով, 2.033 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 2.455-ը միացվել է, 11.854-ը փոխանցվել է 2023թ.:

2022թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 734.414.000 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 68.405.000 ՀՀ դրամը, 707.787.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:
 Համայնքներին պատճառվել է 308.164.000 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 308.000.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա: Իրավաբանական անձանց պատճառվել է 1.986.002.000 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 139.973.000 ՀՀ դրամը, իսկ 141.754.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք դրվել է դրվել: Ֆիզիկական անձանց պատճառվել է 1.698.926.917 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 136.747.000 ՀՀ դրամը, իսկ 219.398.717 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:

Մարզային քննչական վարչությունների
 վարույթում քննվել է 23.395 քրեական  վարույթ, որից 1.718-ը փոխանցվել է 2021թ-ից, 12.972-ը նախաձեռնվել է, 220-ը`  անջատված մաս է, 4.218 գործ ստացվել է այլ  մարմնից, 11-ը` այլ պետությունից, 2-ով  նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 4.051 քրեական  վարույթ վերսկսվել է, 128 վարույթ վերադարձվել է լրացուցիչ  նախաքննության, իսկ 75 վարույթով չի հաստատվել կարճման որոշումը և վերադարձվել է նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 9.110 քրեական վարույթ, որից 2.147-ը՝ 2.371 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 21-ն ուղարկվել
 է դատարան` ԲՀ վարույթով, 6.942 քրեական  վարույթ կարճվել է, որից  5.245-ը ռեաբիլիտացնող, իսկ 1.695-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 1.666 քրեական վարույթ կասեցվել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով, 655 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 1.771-ը միացվել է, 10.188-ը փոխանցվել է 2023թ.:

2022թ. ընթացքում մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 662.323.000 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 51.537.000 ՀՀ դրամը, 148.808.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:
 Համայնքներին պատճառվել է 4.303.000 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 2.156.000 ՀՀ դրամը, 407.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել: Իրավաբանական անձանց պատճառվել է 214.414.000 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 27.112.000 ՀՀ դրամը, իսկ 1.840.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք դրվել է դրվել: Ֆիզիկական անձանց պատճառվել է 501.265.514 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 113.731.000 ՀՀ դրամը, իսկ 14.975.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:

Կոմիտեի
 տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) 2022թ. ընթացքում համակարգել է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների գործունեությունը, ապահովել է  դատավարական վերահսկողությունը, ուսումնասիրել է տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական վարույթներով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, քննության առանձին բնագավառները, վերլուծել և ամփոփել դրանք, միջոցառումներ է ձեռնարկել այդ բնագավառներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ուսումնասիրել է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթները և միջոցառումներ է ձեռնարկել նախաքննության կազմակերպման ընթացքում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից և այլ մարմիններից, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներից ստացվել է 1.595 քրեական վարույթ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ վերադարձվել են: Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախնական ուսումնասիրություն կատարելու համար Կոմիտեի նախագահին ներկայացվել է 215
  միջնորդություն (2020թ.՝ 51 միջնորդություն), իսկ արդեն կատարված նախնական ուսումնասիրության եզրակացությունների կապակցությամբ անցկացվել է 20 օպերատիվ խորհրդակցություն: Նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթների թվայնացված նյութերի ուսումնասիրության արդյունքում գլխավոր վարչության պետի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է 17 գրավոր մեթոդական հանձնարարություն: Ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 70 նախագծի վերաբերյալ։ Ուսումնասիրվել և սահմանված ժամկետում ընթացք է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված 18 հարցման:   

2022թ. ընթացքում ստացվել, քննարկվել
 և լուծվել է 1.355 դիմումի ընթացք։  Անհրաժեշտության դեպքում կազմակերպվել է դիմումատուների անձնական ընդունելություն կամ այն հանձնարարվել է կազմակերպել մարզային վարչությունների պետերին։ Քննարկվել և ընթացք է տրվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դատարաններից, տարբեր կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 1.557 հարցման և գրության, քննչական ստորաբաժանումներից ստացվել և քննարկվել է 5.300 գրություն։

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Գլխավոր վարչությունում հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթների ընթացքի նկատմամբ, որոնք պարբերաբար ուսումնասիրվել են և ծագած համակարգային խնդիրների կարգավորման համար ներկայացվել են առաջարկություններ:

2022թ. ընթացքում Գլխավոր վարչության քննիչներն ընդգրկված են եղել Կոմիտեի նախագահի հրամաններով ստեղծված տարբեր աշխատանքային խմբերում, հանձնաժողովներում:

Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալի 2022թ. հունվարի 2-ի թիվ 14-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա քննչական բաժիններում, ինչպես նաև մարզային քննչական վարչություններում 2022թ. 1-ին կիսամյակում ստեղծվել են աշխատանքային խմբեր և
  ստուգումներ իրականացնելու նպատակով գործուղվել են տարածքային ստորաբաժանումներ, իսկ արդյունքների վերաբերյալ զեկուցագիր է ներկայացվել Կոմիտեի նախագահին:

2022թ. ընթացքում գլխավոր վարչության ծառայողները կատարել են նաև Կոմիտեի նախագահի 23.08.2020թ. թիվ 129-Լ, 30.10.2018թ. թիվ 171-Լ և 14.01.2022թ. թիվ 7-Լ հանձնարարականների, ինչպես նաև ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարություններ։

Կոմիտեի
 հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեին վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք խնդիրների լուծման, քրեագիտական աջակցության և քննիչների մասնագիտական  գիտելիքների ու աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ:

Աշխատանքների
 կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ.

Գլխավոր վարչությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Կոմիտեում ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերի կիրարկման ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում: Վարչության կողմից օրենսդրության կարգավորումների համաձայն մշակվել և Կոմիտեում շրջանառության մեջ են դրվել համապատասխան քննչական և դատավարական գործողությունների ու որոշումների օրինակելի ձևաթղթեր:

Էլեկտրոնային եղանակով նախաքննությունն իրականացվելու կապակցությամբ, Գլխավոր վարչության կողմից համապատասխան ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:

Հաշվետու ժամանակահատվածում, կապված նույն օրենսգրքերի հետ, մշակվել և ներդրվել են Կոմիտեի նախագահի թիվ 180-Լ հանձնարարականով նախատեսված մինչդատական վարույթին առնչվող հաշվետվությունների և ցուցանիշների վերաբերյալ նոր, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ամսական վիճակագրական տվյալների Ձև 1 և քննիչների անհատական ծանրաբեռնվածության վերաբերյալ աղյուսակները, որոնք ուղարկվել են համապատասխան ստորաբաժանումներին:

2022թ. ապրիլ ամսից Կոմիտեից ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգի միջոցով ուղարկվող և այնտեղից ստացվող համապատասխան աշխատանքը հանձնարարվել է Գլխավոր վարչությանը, /նախկինում կատարել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը/, որից հետո ուղարկվել են հարցումներ և ստացված պատասխանները տրամադրվել են համապատասխան ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

Հաշվետու ժամանակահատվածում լրամշակվել և Կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական պարգևատրման չափորոշիչները և կարգը հաստատելու մասին Կոմիտեի նախագահի 18.10.2021թ. թիվ 133-Լ հրամանը:

Ի կատարումն Կոմիտեի նախագահի 2022թ. հունվարի 22-ի թիվ 21-Ա, հուլիսի 26-ի թիվ 111-Ա
 հանձնարարականների՝ Գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից ձևավորված աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է իրականացրել  ԶՔԳՎ 2-րդ, 4-րդ, 7-րդ, 10-րդ ԿՔ բաժիններում, Կայազորային քննչական բաժնում, ՀԿԳ քննության վարչությունում, արդյունքների մասին կազմված զեկուցագիրը ներկայացվել է Կոմիտեի նախագահին:

Կոմիտեի Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային քննչական վարչությունների քննիչների վարույթում
   երկու տարի և ավել ժամկետում քննվող քրեական վարույթներն ուսումնասիրելու, մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով, նույն  հանձնարարականի հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը,  2022թ. մայիսի 11-ից մինչև 20-ն  ընկած  ժամանակահատվածում ուսումնասիրություններ է իրականացրել Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային քննչական վարչություններում:

Կոմիտեի նախագահի 2020թ. թիվ 149-Լ և 117-Լ հանձնարարականների
  համաձայն` յուրաքանչյուր եռամսյակ ուսումնասիրվել և վերլուծվել են Կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերով նշանակված փորձաքննությունների և ստացված եզրակացությունների, ինչպես նաև 2022թ. առաջին եռամսյակում Կոմիտեի վարույթում քննված քրեական վարույթներով առգրավված թանկարժեք մետաղները, քարերը, օտարերկրյա արժույթը, դրամը, չեկերը և արժեթղթերը ՀՀ կենտրոնական բանկին պահպանության հանձնելու վերաբերյալ տեղեկությունները, այդ կապակցությամբ կազմված ամփոփ տեղեկանքները ներկայացվել են Կոմիտեի նախագահին:

Կոմիտեում ներդրված «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի միջոցով բացվել, փակվել և փոփոխվել է 38 մուտքանուն ու գաղտնաբառ, կատարվել են նոր գործառույթների ավելացման աշխատանքներ, լրամշակվել են ծրագրում առկա ձևաթղթերի օրինակները, մուտքագրվել են նախկինում չմուտքագրված քրեական գործերի հարուցման ամսաթվեր և այլ տվյալներ:

Վիճակագրություն, ուսումնասիրություններ, վերլուծություններ և ամփոփումներ.

Գլխավոր վարչությունում յուրաքանչյուր ամիս ստացվել, ուսումնասիրվել և ամփոփվել են Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված քննչական աշխատանքների վերաբերյալ
  ամսական 1.1Մ /Ձև 1/, այնուհետև 2021 թվականի և 2022թ. 1-ին կիսամյակ ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան և կիսամյակային 1Մ  վիճակագրական հաշվետվությունները, 2021 թվականի  և 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի, ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները:

Կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի թիվ 169-Լ հանձնարարականի 3-րդ կետի, ինչպես նաև 2021թ. դեկտեմբերի 22-ի թիվ 180-Լ հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամսական կտրվածքով ամփոփվել են քրեական վարույթների նախաքննության ժամկետների և
 մինչդատական վարույթի վերաբերյալ տվյալները:

Համաձայն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 24.03.2022 թվականի թիվ
 ՔՏՄ/01.2/4137-22  գրության`  յուրաքանչյուր ամիս Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամփոփվել և ՀՀ տեսչական մարմնին են ներկայացվել Կոմիտեում հրդեհների կապակցությամբ քննված քրեական վարույթների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Բացի այդ, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, Գլխավոր վարչության կողմից մշակվել են ամսական 1.1Մ, ինչպես նաև կիսամյակային և տարեկան 1Մ վիճակագրական հաշվետվությունների
  նոր ձևանմուշներ, որոնք ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն` ՀՀ կառավարության՝ 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և նոր ձևանմուշները հաստատելու միջնորդությամբ:

Քրեագիտական
 և քրեական գործերի քննության աջակցության, համագործակցության ուղղությամբ.

Կազմվել և ստորաբաժանումներին է տրամադրվել դեպքի վայրի զննության մարտավարության և տեխնոլոգիայի, դիակի
  արտաքին զննության և փորձարարության մարտավարության վերաբերյալ ուղեցույց:

2022թ. սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիվ ռազմական գործողությունների կապակցությամբ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթներով՝
  քննչական խմբերի կազմում,   վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից,  իրականացվել է դեպքի վայրերի, շինությունների, տրանսպորտային միջոցների, հայտնաբերված օբյեկտների /արկեր, բեկորներ/ զննություններ և ցուցաբերվել է քրեագիտական ուղեկցություն /նշանակվող փորձաքննությունների առարկայի որոշում, հարցադրումների ամբողջականացում/:

Բացի այդ, խաղաղ ժամանակ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթներով, քննչական խմբերի կազմում
 իրականացվել է դեպքի վայրերի զննությունների քրեագիտական ուղեկցություն:

Հաշվետու ժամանակահատվածում
  ձեռք է բերվել DJH30T մոդուլի  անօդաչու  թռչող սարք, որը ցերեկային և ջերմատեսիլ  տեսախցիկների միջոցով, ցերեկային և գիշերային ժամերին, մինչև 10 կմ շառավիղով և 1500 մետր բարձրությամբ՝ տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով ամբողջությամբ կօգտագործվի  դեպքի վայրի զննությունների, առանձին քննչական գործողությունների  ժամանակ՝   ընդհանուր  տարածքի, առանձին օբյեկտների, ռելեֆի  և այլ կարևոր հանգամանքների ամրագրման համար:

Փորձագետների
 կողմից իրականացված գործունեության ուղղությամբ.

Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետներին տրամադրվել է  քրեական բազմադրվագ 15 վարույթ, որոնք վերաբերվել են բազմաթիվ իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական և հաշվապահական գործառույթներին: Նշված վարույթներից տասնչորսով փաստաթղթային ստուգման մեթոդի մեջ ներառված՝ փաստաթղթերի ստուգում ըստ ձևի, թվաբանական և նորմատիվային հետազոտման եղանակների, ինչպես նաև հանդիպակաց ստուգման մեթոդի կիրառմամբ իրականացվել է սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռք բերված տվյալների զննություն, որի արդյունքում կազմվել են զննության արձանագրություններ: Հարկ է նշել, որ զննության իրականացման ժամանակ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա կազմվել են նշված քրեական վարույթներով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման նպատակով հավելվածներ: Միաժամանակ պետք է նշել, որ բացի վերը նշված աշխատանքներից փորձագետների կողմից 2022 թվականի ընթացքում  մասնագիտական խորհրդատվություն է իրականացվել Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների վարույթում  քննվող մի շարք քրեական վարույթներով, որոնք վերաբերվել են դատահաշվապահական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննությունների նշանակմանը, կոնկրետ դեպքում փորձագետներին առաջադրվող հարցերին, ինչպես նաև այդ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ձեռքբերմանը և մշակմանը:

Շինարարության և քաղաքաշինության բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետի կողմից հաշվետու
 ժամանակահատվածում իրականացվել է թվով 10 օբյեկտների ուսումնասիրություն:

Բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետի կողմից
  իրականացվել է քրեական վարույթներով ձեռք բերված թվով 936 էլեկտրոնային ապացույցներով թվային խուզարկություն, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը կազմում է 123.840.000 /հարյուր քսաներեք միլիոն ութ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:

Հոգեբանության
 բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետի կողմից 2022թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում, Կոմիտեի կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցի համաձայն, 74 հավակնորդի հետ իրականացվել են քանակական և որակական վերլուծության աշխատանքներ՝  Կոմիտեում քննիչի պաշտոնի հավակնող թեկնածուների համար  մշակված հոգեբանական թեստերի կիրառմամբ: Թեկնածուներից  յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել է անհատական եզրակացություն և Կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցին համապատասխան՝ տրամադրվել վերջինիս:

Վարչության կողմից համակարգվել են նաև Կոմիտեի կանոնադրության հիման վրա կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների աշխատանքները:

Բացի վերը նշված Գլխավոր վարչության կողմից իրականացվել է նաև մինչդատական վարույթ` 2022թ. ընթացքում քննվել է 85 քրեական
 վարույթ, որից 36-ը փոխանցվել է 2021թ-ից: Նշված 85 վարույթից 15-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 28 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 13-ի վարույթը կարճվել է, 13-ը կասեցվել է ՀՀ  նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով, 6-ն ուղարկվել է Կոմիտեի այլ ստորաբաժանում, 17-ը միացվել է, 21-ը փոխանցվել է 2023թ.:

2022թ.
 ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում (այսուհետ՝ ՆԱՎ) ստացվել է 1.041 միջնորդություն, իրականացվել է 541 նախնական ուսումնասիրություն, 89 ստուգում,  լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 27 նախնական ուսումնասիրության ընթացք:

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 938 միջնորդություն (2021թ՝ 287), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2021թ. համեմատ աճել է 651-ով: Ստացված 938 միջնորդությունների առթիվ կատարվել է 447 նախնական ուսումնասիրություն, որից 18-ի արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 41-ի արդյունքներով 41 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 329-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 59-ը փոխանցվել է 2022թ.:

Կոմիտեի նախագահի մարմիններից,
 ստորաբաժանումներից, ինչպես նաև այլ մարմիններից և  քաղաքացիներից ստացված 103 միջնորդությունների առթիվ իրականացված 94 նախնական ուսումնասիրություններից 10-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 9-ի` արդյունքներով 11 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, 59-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 4-ը` կասեցվել է, 12-ը փոխանցվել է 2022թ.:

2022թ. ընթացքում վերսկսվել է նախկին տարիներին կասեցված 2 նախնական ուսումնասիրության վարույթ վերսկսվել և ավարտվել է՝ ծառայողների արարքում կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

Ընդհանուր առմամբ` հարուցված 22 կարգապահական վարույթների արդյունքում՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 27 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 4-ի նկատմամբ կիրառվել է
 «գուշացում», 9-ի նկատմամբ՝ «նկատողություն», 8-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»,  իսկ 6-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի տեսակը: Կարգապահական հանձնաժողովի որոշումով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 1 անձ արդարացվել է, իսկ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովին ուղարկված 3 միջնորդությամբ (6 անձի նկատմամբ) դեռևս որոշում չի կայացվել:

ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2.2 կետի կիրառմամբ՝ ՀՀ նախագահի հրամանով 50 դեպքով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 52 անձի նկատմամբ կիրառվել է 18
 «զգուշացում» և 34 «նկատողություն» կարգապահական տույժ:

Այսպիով, 2022 թվականի ընթացքում ՆԱՎ-ում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական նորմերի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 79 անձի (2021թ.՝ 49) նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր` 22-ի նկատմամբ` «զգուշացում», 43-ի նկատմամբ՝ «նկատողություն», 8-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», 6-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում»: 

Կոմիտեի
 միջազգային հարցումների ապահովման բաժնի  (այսուհետ՝ Բաժին) կողմից 2022թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 250 հարցում, որից 20-ը փոխանցվել է 2021թ.-ից: Նշված հարցումներից 83-ի ընթացքը լուծվել է, 167-ը  փոխանցվել է 2023թ.: 

Այլ երկրների իրավապահ մարմիններին ուղարկելու նպատակով քննարկվել է իրավական օգնություն ստանալու մասին 364 հարցում, որոնք ուսումնասիրվել, ըստ անհրաժեշտության լրամշակվել, թարգմանվել և ուղարկվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին: Հաշվետու ժամանակահատվածում 16 հարցում վերադարձվել է նախաձեռնողին՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և կրկին ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով:

364 հարցումից օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից ապահովվել է 67-ի պահանջների կատարումը, 297 հարցում 2022 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է կատարման փուլում:

Նախորդ տարիներից առկա են այլ երկրներ ուղարկված բազմաթիվ քննչական պահանջներ, որոնց պատասխանները տևական ժամանակ չեն ստացվել: Այսպես. 2014-2021 թվականներին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված 849 հարցումների պատասխաններ չէին ստացվել և 2022թ-ի ընթացքում հաջողվել է ստանալ դրանց մոտ 40 տոկոսի պատասխանները, ավելի ստույգ՝ 849-ից 333-ի պատասխանները:

Բացի այդ, 2022թ. ընթացքում բաժնի կողմից կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և մի շարք պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև, ինչպես նաև հանդիպումներ Կոմիտեի պատվիրակությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանում տարբեր պետությունների դեսպանությունների իրավապահ ոլորտի գործընկերների հետ:

Կոմիտեն 2022թ. ընթացքում մեծ աշխատանքներ է իրականացրել նաև միջազգային հարաբերությունների ոլորտում:

Այսպես.
2022թ. ընթացքում Կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և նրա գլխավորած պատվիրակությանը,
  ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և նրա գլխավորած պատվիրակությանը, ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և նրա գլխավորած պատվիրակությանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին, անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը, «Եվրոջասթ» գործակալության նախագահին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը:

Բացի այդ, Կոմիտեի պատվիրակություններն ունեցել են նաև բազմաթիվ հանդիպումներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022թթ. ծրագրի ղեկավարի հետ, Եվրոպայի խորհրդի գենդերահավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի ենթաբաժնի ղեկավարի հետ, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի ղեկավարի հետ, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտի հետ:

Այդ ամենից բացի Կոմիտեն մասնակցել է ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների դեմ քրեաիրավական պայքարին նվիրված
  համաժողովին, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի նախաձեռնած բազմաթիվ սեմինար քննարկումներին /ընտանեկան բռնություն, հոգեբանների մասնակցությամբ քննչական գործողություններ և այլն/, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտի նախաձեռնած ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ սեմինար քննարկմանը, ԱՄՆ Դալլաս քաղաքում անցկացված իրավապահ մարմինների համաժողովին:

Կոմիտեի
 կարգապահական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022թ. քննարկել է ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ 23  միջնորդություն՝ 28 անձի վերաբերյալ, ինչպես նաև 6 անձի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության վերաբերյալ՝ 6 միջնորդություն:

Նշված միջնորդությունների քննարկմամբ
  հարուցված կարգապահական վարույթների արդյունքում որոշումներով հաստատվել է 26 անձի արարքում կարգապահական խախտման փաստի առկայությունը և նրանց մեղավորությունը,  2 անձի արարքներում՝ կարգապահական խախտման փաստի բացակայությունը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 6 անձի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության մասին:

Բացի այդ, քննարկել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված՝ ունկնդիրներին Կոմիտեում թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ 4 միջնորդությունները, որոնք բավարարվել են:

Քննչական
 կոմիտեի իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից 2022թ. ընթացքում  ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, ինչպես նաև կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ:

Վարչությունը մշակել է Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի և գլխավոր քարտուղարի 194 իրավական ակտի նախագիծ, որոնցից հատկանշական են
 «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի 14.06.2022թ. թիվ 93-Լ հրամանը,  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհրդի ձևավորման աշխատանքներն իրականացնելու մասին» Կոմիտեի նախագահի 28.07.2022թ. թիվ 114-Լ հրամանը, տեղեկություններ տրամադրելու և հանրային իրազեկման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հրամանը և այլն: 

Այլ մարմիններից ստացված 249 իրավական ակտի նախագծերի վերաբերյալ տրամադրվել է կարծիք՝  Նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք օրենքների նախագծերի,   «Զենքի մասին» օրենքի վերաբերյալ և այլն:

Ներկայացնելով Կոմիտեի շահերը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում՝ Վարչությունում կազմվել և դատարան են ներկայացվել երկու տասնյակից ավել հայցադիմումների պատասխաններ, առարկություններ, դիրքորոշումներ, ապահովվել վարչության կողմից ներկայացուցչություն դատական գործերով և մասնակցություն դատական նիստերին:

ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել է 8 հաղորդում՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու նպատակով:

ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դրվելու հանգամանքով պայմանավորված՝
 ակադեմիայում կազմակերպվել է 400-ից ավել քննիչների համար վերապատրաստում-դասընթացներ:

Նախապատրաստվել և մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներին են ուղարկվել 5 տասնյակից ավել իրազեկումներ, որտեղ ներկայացվել են օրենսգրքում առկա և՛ գործող օրենսգրքերի կարգավորումների միջև տարբերությունները, ինչպես նաև հատուկ շեշտադրված այն նորմերը, որոնք նոր օրենսգրքում ենթարկվել են համակարգային փոփոխությունների:

Իրավաբանական վարչության կողմից 2022թ. ընթացքում մշակվել է 31 օրենսդրական ակտ, որից ընդունվել է թվով 8 օրենք, 9 ՀՀ կառավարության և վարչապետի որոշում, իսկ մյուսները դեռ գտնվում են շրջանառության մեջ:
 

Կադրային
 քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում  ծավալուն աշխատանքներ են իրականացվել:

2022թ. ընթացքում
 Կոմիտեում ծառայության է նշանակվել ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 218 թեկնածու, որից 11-ը  եղել են Կոմիտեում նախկին ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

Հաշվետու ժամանակաշրջանում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 93 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 86-ը՝ գրավոր դիմումի հիման վրա, 1-ը՝ սահմանային տարիքը լրանալու,
 6-ը` «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու հիմքով:

2023թ. հունվարի 1-ի դրությամբ
 առկա է 138 թափուր հաստիք: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից 118-ը կին են:

2022թ. ընթացքում Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված երեք քննություններին դիմած 288 հայտատուից մասնակցել է 261-ը, որից 104-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: Դասընթացին մասնակցել է 77 թեկնածու:

2022թ. ընթացքում Կոմիտեում 78 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ պարգևատրվել է այլ գերատեսչական պարգևներով:

Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, առանձնակի ցուցանիշների համար Կոմիտեի նախագահի հրամաններով խրախուսվել է Կոմիտեում 486 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

Կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար այլ գերատեսչությունների 127 աշխատակից պարգևատրվել է Կոմիտեի նախագահի հրամաններով:

Կարգապահական տույժի է ենթարկվել 77 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

2022թ. Կոմիտեի աջակցող ստորաբաժանումներում պաշտոնի է նշանակվել 60 անձ, ազատվել՝ 95-ը:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Կոմիտեի նախագահի և Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամաններով խրախուսվել է Կոմիտեի աջակցող ստորաբաժանումների 241 քաղաքացիական ծառայող, հայեցողական պաշտոն զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով աշխատող անձ:

Կարգապահական տույժի է ենթարկվել 3 քաղաքացիական ծառայող:

Կոմիտեի
 դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի 2015թ. մայիսի 4-ի  թիվ 40-Լ հրամանի համաձայն` կազմակերպել է 378 քաղաքացու ընդունելություն: Ընդունելության համար դիմած քաղաքացիներին տրվել են սպառիչ պատասխաններ, քննությանն առնչվող հարցերով կազմակերպվել է ընդունելություն համապատասխան պաշտոնատար անձանց մոտ և հետևողականություն է ցուցաբերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքացիներին սահմանված կարգով և ժամկետներում հիմնավոր պատասխաններ տալու ուղղ ությամբ:

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժին տարբեր հարցերով զանգահարել են 2.745 քաղաքացի (2021թ.` 1.556), այսինքն 1.189-ով
  կամ 76.4%-ով ավել:

2022թ. ընթացքում քաղաքացիների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից առցանց եղանակով ստացվել է 243 դիմում, բողոք և միջնորդություններ:
  

Կոմիտեի
 վարչական շենքերի հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները` ՀՀ կառավարության  25.06.2020թ. թիվ 1076-Ա  որոշմամբ ամրացված ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության (ք. Արմավիր, Եղիշե Չարենցի փող. 24) հասցեում գտնվող վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են:

ՀՀ կառավարության
  25.06.2020թ. թիվ 1076-Ա  որոշմամբ ամրացված ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի (ք. Վաղարշապատ, Մաշտոցի թիվ  81) հասցեում գտնվող վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են:

ՀՀ կառավարության
  30.07.2015թ. թիվ 854-Ա  որոշմամբ ամրացված ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի (ք. Եղվարդ, Շիրակի 2) հասցեում գտնվող վարչական շենքի վերանորոգման աշխատանքները (նոր սանհանգույց) ավարտված են:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարվել են գազամատակարարման և ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերում, այնուհետև ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքների իրականացում:
 Աշխատանքներն ավարտված են:

ՀՀ կառավարության
  03.03.2022թ. թիվ 243-Ա  որոշմամբ ամրացված ՀՀ քննչական կոմիտեի արխիվի համար հատկացված (ք. Երևան, Մամիկոնյանց  39ա) հասցեում գտնվող տարածքի վերանորոգման համար ձեռք են բերվել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ:

ՀՀ կառավարության
  24.03.2022թ.  թիվ 358-Ա  որոշմամբ ամրացված ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի (ք. Ստեփանավան, Արևելյան փող. 4) հասցեում գտնվող վարչական շենքի հիմնանորոգման համար ձեռք են բերվել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ, այնուհետև հայտարարվել է հիմնանորոգման աշխատանքների մրցույթ: Հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2023 թվականին:

ՀՀ կառավարության
  28.04.2022թ.  թիվ 592-Ա  որոշմամբ ամրացված ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի  (ք. Երևան, Մազմանյան 3) հասցեում գտնվող վարչական շենքի հիմնանորոգման համար ձեռք են բերվել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ, այնուհետև հայտարարվել է հիմնանորոգման աշխատանքների մրցույթ: Հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2023 թվականին:

ՀՀ կառավարության
  07.10.2021թ.  թիվ 1651-Ա  որոշմամբ ամրացված ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի  քննչական բաժնի (ք. Սիսիան, Սիսական փող. 23ա) հասցեում գտնվող վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման համար ձեռք են բերվել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ: Ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2023 թվականին:

ՀՀ կառավարության
  12.03.2020թ.  թիվ 291-Ա  որոշմամբ ամրացված ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնի (ք. Իջևան, Գետահովիտ 1-ին փող., 3/3) հասցեում գտնվող վարչական շենքի վերակառուցման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:  Վերակառուցման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023թ.-ին :

ՀՀ կառավարության 04.08.22թ. թիվ 1187-Ա որոշմամբ ՀՀ ՔԿ-ին է ամրացվել ք.Երևան Թաիրով 14 հասցեում գտնվող 940 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինություններ, որն ունի հիմնանորոգման կարիք, ինչպես նաև ՀՀ կառավարության 22.09.22թ. թիվ 1451-Ա որոշմամբ ՀՀ ՔԿ-ին է ամրացվել ք. Երևան, Մազմանյան 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 648.4 քառ. մետր մակերեսով տարածք:

Առաջարկություններ

1. ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների պայմաններում, երբ վերացվել է հետաքննության ինստիտուտը, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանցագործության դեպքերի գերակշիռ մասով, ըստ 2022թ. վիճակագրության արդյունքների՝ 96.6%-ով, նախաքննությունն իրականացնում են Կոմիտեի քննիչները:

Հանցագործության հաղորդման ներկայացման պահից դրա քննարկումը հանձնարարվում է քննիչին և դեպքերի գերակշիռ մասով քննիչն է մեկնում դեպքի վայր ու կատարում անհետաձգելի ապացուցողական գործողություններ: Եթե ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում քննիչները դեպքի վայր էին մեկնում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով, իսկ այլ դեպքերով առավելապես զբաղվում էին ոստիկանության հետաքննիչները, ովքեր դեպքի վայր մեկնում էին ոստիկանական հատուկ կահավորմամբ մեքենաներով, ապա ներկայիս պայմաններում գրեթե բոլոր հանցագործություններով դեպքի վայր մեկնում են Կոմիտեի քննիչները: Սակայն, աշխատանքը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար Կոմիտեում առկա չեն համապատասխան տրանսպորտային միջոցներ:
 

Դեպքի վայրի զննությունը, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած, տուժած անձանց և ականատես վկաների հարցաքննությունը համարվում են առաջնային և անհետաձգելի քննչական գործողություններ, սակայն քանի որ Կոմիտեն չունի հատուկ կահավորմամբ տրանսպորտային միջոցներ, այդ
 աշխատանքների կազմակերպումը չի իրականացվում արդյունավետ կերպով:

Լինում են դեպքեր, երբ քննիչը դեպքի վայր է մեկնում ստորաբաժանմանն ամրակցված՝ ոչ հատուկ փարոսիկներով և քրեագիտական կահավորմամբ տրանսպորտային կամ սեփական տրանսպորտային միջոցով կամ տաքսի ավտոմեքենայով, որի արդյունքում քննիչը ուշ է հասնում դեպքի վայր, ինչն էլ իր հերթին առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Օրինակ, մահվան ելքով ավտովթարի կամ վրաերթի
 կամ հասարակական վայրում սպանության դեպքերում առաջանում են խցանումներ և քննիչի րոպե առաջ դեպքի վայր հասնելն ու համապատասխան գործողություններն արագ ու արդյունավետ իրականացնելն առաջնահերթություն է:

Վերոգրյալ հիմնավորումներից ելնելով՝ քննիչների աշխատանքը պատճաշ և արդյունավետ կազմակերպելու նպատակով, առաջարկում եմ քննարկել Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների համար հատուկ քրեագիտական կահավորմամբ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու հնարավորության հարցը, որոնք կծառայեն որպես հերթապահ մեքենաներ քննիչների կողմից դեպքի վայր մեկնելու և անհրաժեշտ այլ գործողությունների կատարման, այդ թվում իրեղեն ապացույցների, քրեական վարույթների տեղափոխման նպատակով: Այս առաջարկն ընդունելի համարվելու դեպքում՝ Կոմիտեում առկա և հիշյալ կարիքների օգտագործման
  համար ոչ պիտանի որոշ տրանսպորտային միջոցներ կարող են դուրս գրվել:

Առաջարկում եմ քննարկել նաև Կոմիտեի կենտրոնական մարմնում հատուկ կահավորմամբ, առավել հագեցված մեկ շարժական քրեագիտական լաբորատորիա ձեռք բերելու հնարավորության հարցը:

2. Նկատի ունենալով, որ հետաքննության ինստիտուտը վերացել է և ոստիկանությունն այլևս չի իրականացնում քննության գործառույթ, առաջարկում
 եմ քննարկել ՀՀ ՆԳՆ  ոստիկանության կազմում գործող փորձաքրեագիտական վարչությունը Կոմիտեի կազմում ներառելու կամ Կոմիտեի կազմում փորձաքրեագիտական ստորաբաժանում հիմնելու հնարավորության հարցը: Հարկ է նշել, որ տեղական և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ բոլոր առաջադեմ երկրներում իրավապահ մարմինների համակարգում կան փորձագիտական ստորաբաժանումներ և Կոմիտեի կազմում նման ստորաբաժանում ունենալը, ինչի համար հարկավոր է կատարել նաև որոշակի իրավական փոփոխություններ, էապես կնպաստի փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատմանը  և քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության բարձրացմանը: Հիշյալ հարցի առնչությամբ Կոմիտեի կողմից կատարվել է մանրակրկիտ ուսումնասիրություն և գաղափարի հավանության արժանանալու դեպքում կարող են ներկայացվել առավել մանրամասն հիմնավորումներ: