Հաղորդումներ
07.04.22, 12:10

Հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` 2021 թվականի գործունեության մասին

Հաղորդում՝

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2021 թվականի գործունեության մասին
(«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»
Հայաստանի Հանրապետության 
օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխան իրավական ակտերով, 2021թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում:

2021թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են լուրջ ծանրաբեռնվածությամբ: 2021թ. ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերից 41.883-ը կամ շուրջ 94.6 %-ը  քննվել է Կոմիտեի վարույթում: 

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 9.400-ով կամ 28.9%-ով (2020թ.` 32.483 գործ): 

Նշված 41.883 քրեական գործից 7.438-ը փոխանցվել է 2020թ.-ից, Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում հարուցվել է 6.435 քրեական գործ (2020թ.՝ 5.269),  697-ով մաս է անջատվել, որոնցով հարուցման որոշումներ չեն կայացվել (2020թ.՝ 562), 16.804 քրեական գործ ստացվել է հետաքննության մարմիններից (2020թ.՝  14.525), այլ մարմնից ստացվել է 3.711 քրեական գործ (2020թ.՝ 2.052), 978 քրեական  գործ հարուցվել է դատախազության կողմից (2020թ.՝ 1.328), 151 քրեական գործ ստացվել է այլ պետությունից (2020թ.՝ 197),  վերսկսվել է նախկինում կարճված կամ կասեցված 5.535 քրեական գործի վարույթ (2020թ.՝ 4.323), 134 քրեական գործ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության (2020թ.՝ 127):

վաարույթի գործերի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2021թ. ընթացքում միջին ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 83 քրեական գործ յուրաքանչյուր քննիչի վարույթում (2020թ.՝ 69): Հարկ է նշել, որ այդ ցուցանիշն ամբողջական կերպով չի արտացոլում 2021թ. ընթացքում Կոմիտեի կատարած աշխատանքը՝ նկատի ունենալով  նախապատրաստված և մերժված նյութերի զգալի քանակը՝ 1.904 նյութ, որոնցով  նույնպես կատարվում են դատավարական գործողություններ: Այսինքն, եթե Կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը դիտարկենք վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով, ապա այն  կազմել է 87 գործ և նյութ` նախորդ տարվա   73-ի դիմաց:

Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ 2021թ. ընթացքում ավարտվել է 14.484 քրեական գործի վարույթ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11.070 գործի դիմաց, այսինքն աճել է 3.414 քրեական գործով կամ 30.8%-ով:

Նշված 14.484 քրեական գործից 4.729-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 5.625 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան (2020թ.՝ 3.599 քրեական գործ`  4.319 անձի վերաբերյալ): Նախորդ տարվա գործերի քանակն աճել է 1.130-ով կամ 31.3%-ով, իսկ անձերի քանակը`  1.306-ով կամ 30.2%-ով:  52 քրեական գործ ուղարկվել է դատարան`  բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ  (2020թ.՝ 38):  9.703 քրեական գործի վարույթ կարճվել է (2020թ.՝ 7.433), այսինքն` աճել է 2.270 գործով կամ 30.5%-ով:  Ընդ որում, նշված գործերից 4.917-ը կարճվել է ոչ արդարացնող, իսկ 4.786-ը` արդարացնող հիմքերով: 54 քրեական գործ կարճվել է դատախազի որոշմամբ:

Քննարկվող ժամանակահատվածում վարույթի գործերի աճին զուգընթաց` աճ է արձանագրվել նաև վարույթը կասեցված քրեական գործերի  քանակական պատկերում՝ կասեցվել է 12.138 քրեական գործի վարույթ՝ (2020թ.՝ 9.065), նախորդ տարվա համեմատությամբ  աճը կազմել  է 3.073 քրեական գործ կամ 33.8%:  Նշված 12.138 գործից 10.223-ը կասեցվել է հանցանք կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, 1.836-ը՝ հանցանք կատարած անձի գտնվելու վայրը հայտնի չլինելու, իսկ 79-ը՝ այլ հիմքերով:

Կոմիտեն ձևավորումից ի վեր հետևողական աշխատանքներ է տանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) և 2-րդ (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ) կետերով վարույթը կասեցված  քրեական գործերի բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերելու աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: Այդ մասին են վկայում Կոմիտեի նախագահի «Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վերցնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու վերաբերյալ» 01.10.2015թ. թիվ 91-Լ, «Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու, դատախազի սանկցիայով ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ վերահաստատելու, հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների արարքները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու գործընթացը կանոնակարգելու մասին» 10.01.2018թ. թիվ 1-Լ հանձնարարականները:

Այսպիսով, դատավարական ավարտ ունեցող քրեական գործերը կազմել են Կոմիտեի վարույթում քննված գործերի 34.6%-ը, իսկ վարույթը կասեցված քրեական գործերը՝ 28.9%-ը:

Վարույթի 41.883 քրեական գործից 3.348-ն ուղարկվել է այլ մարմին, 6.076-ը` միացվել է, իսկ 5.858 քրեական գործ մնացել է անավարտ`  նախորդ տարվա 7.438 քրեական գործի դիմաց: Այս առումով Կոմիտեի աշխատանքում արձանագրվել է դրական ցուցանիշ, քանի որ նախորդ տարվա 32.483 քրեական գործից անավարտ է մնացել գործերի 22.8%-ը, իսկ հաշվետու ժամանակահատվածի 41.883 քրեական գործից` 13.9%-ը:

Կոմիտեի արտադրողականությունը դիտարկում ենք երկու առումներով. արտադրողականություն` ըստ ընթացք տրված քրեական գործերի և արտադրողականություն` ըստ դատավարական ավարտի:

Կոմիտեի արտադրողականությունն ըստ դատավարական  ավարտի` ունի հետևյալ պատկերը

Կոմիտեի արտադրողականության չափորոշիչների հետ կապված հաճախ տարակարծություններ են առաջանում` կասեցված քրեական գործերի քանակը որպես արտադրողականությունը որոշելու ցուցանիշ հաշվառելու կամ չհաշվառելու առումով: Տարակարծության պատճառներից մեկն այն է, որ  քրեական գործերի վարույթը կասեցնել նշանակում է կամ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կամ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը, այսինքն վարույթը կասեցնելն ինքնին դրական երևույթ չէ, քանի որ իրավապահ մարմիններին չի հաջողվել ամբողջ ծավալով կատարել իրենց գործառույթները, ուստի քրեական գործերով վարույթի կասեցումը չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ։  Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո, այսինքն այդ քրեական գործերով նույնպես կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, որից հետո միայն կասեցվում է վարույթը, ուստի  հարկ ենք համարում ինչպես կասեցված, այնպես էլ այլ մարմին ուղարկված, միացված քրեական գործերը նույնպես ներառել արտադրողականության չափորոշիչների մեջ:

Այս առումով Կոմիտեի արտադրողականությունն ըստ ընթացք տրված գործերի` ունի հետրևյալ պատկերը.

Այսպիսով, հակիրճ ամփոփելով վարույթում քննված և ընթացքը լուծված քրեական գործերը` կարող ենք արձանագրել, որ 2021թ. ընթացքում վարույթում քննված 41.883 քրեական գործից լուծվել է 36.025 գործի ընթացք, այսինքն՝ արտադրողականությունը կազմել է 86%:

2020թ. ընթացքում վարույթում քննված 32.483 քրեական գործերից լուծվել է 25.043 գործի ընթացք, այսինքն՝ արտադրողականությունը կազմել է 77,1%:

Այսինքն, 2020թ. համեմատությամբ 2021թ. ընթացքում լուծվել է 10.980 գործով կամ 43.8%-ով ավել  քրեական գործի ընթացք: 

Ընդ որում հատկանշական է, որ 2021թ. ընթացքը լուծված գործերի քանակը 3.542 գործով գերազանցել է 2020թ. Կոմիտեի ընդհանուր վարույթում քննված գործերի քանակը, ինչը վկայում է 2021թ. ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ աշխատանքի մասին:

Լրացուցիչներ, վերացումներ

2021թ. ընթացքում  լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 134 քրեական գործ (2020թ.՝ 127), որը կազմում է մեղադրական եզրակացությամբ ավարտված և դատարան ուղարկված 4.729 քրեական գործի 2.8%-ը:

159-ով կամ 53.8%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2021թ. ընթացքում վերացվել է 454 որոշում  (2020թ.՝ 295):

Աճ է արձանագրվել նաև վարույթը կասեցնելու  մասին որոշումների վերացման առումով: Նախորդ տարվա 175 կասեցման վերացման դիմաց այս տարի  արձանագրվել է 466-ը` աճել է 291-ով կամ 166%-ով:

44-ով կամ 169%-ով աճել են նաև  քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացնելու դեպքերը`  2021թ. ընթացքում վերացվել է 26 որոշում  (2020թ.՝ 70):

Դատախազների կողմից տրված գրավոր ցուցումներ

2021թ. ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 3.224 ցուցում: Ցուցումների վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 80 գրավոր առարկություն, սակայն միայն 5 դեպքում է վերադաս դատախազների կողմից առարկությունները  բավարարվել, որից 2-ով` մասնակի:

Ձերբակալում, կալանք

2021թ. ընթացքում վարույթում քննված քրեական գործերով ձերբակալվել է 806 կասկածյալ, ձերբակալումից ազատվել են 322-ը: 1.625 միջնորդություն է ներկայացվել դատարան` մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին, որից 627-ը` ՀՀ քրեական օրենսգքրի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ: Նշված միջնորդություններից 1.386-ը բավարարվել է (624-ը` 327-րդ հոդվածով), իսկ 239-ը` մերժվել: Մերժված միջնորդություններից 87-ը բողոքարկվել է  դատախազների կողմից, որից բավարարվել է 26-ը: 18 դեպքում կիրառվել է գրավ: 55 դեպքում մերժվել է մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը: 1.565 մեղադրյալի նկատմամբ որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը փոփոխելու կամ վերացնելու մասին, որից 1.511-ը` ՀՀ քրեական օրենսգքրի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ:

Նախապատրաստված նյութեր

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեում նախապատրաստվել է  6.293  նյութ (2020թ.՝ 4.992), որից  4.156-ով հարուցվել է քրեական գործ (2020թ.՝ 3.014), 1.904-ով մերժվել է քրեական գործի հարուցումը (2020թ.՝ 1.849), ընդ որում` 1.728-ը արդարացնող, իսկ 176-ը` ոչ արդարացնող հիմքերով:

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասներ

Քննարկվող ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 3.184.465.507 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 21.9%-ը կամ 699.467.151 ՀՀ դրամը, կալանք է դրվել 1.939.021.672 ՀՀ դրամ արժողության  գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված 619.155.415 ՀՀ դրամ վնասից՝ 30.4%-ը կամ 188.671.075 ՀՀ դրամը, կալանք է դրվել 243.533.579 ՀՀ դրամ արժողության  գույքի վրա: Ֆիզիկական անձանց պատճառված 1.840.762.472 ՀՀ դրամ վնասից՝ 19.3%-ը կամ 355.491.424 ՀՀ դրամը, կալանք է դրվել 658.734.981 ՀՀ դրամ արժողության  գույքի վրա:

Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով Կոմիտեի դեպոզիտային հաշվի մնացորդը 01.01.2021թ. դրությամբ կազմել է 3.637.159.138 դրամ, իսկ 01.01.2021թ.-ից առ 31.12.2021թ. մուտքը եղել է 1.340.920.300 դրամ, ելքը՝ 295.699.558 դրամ, մնացորդը առ 01.01.2022թ. դրությամբ կազմել է 4.682.379.880 դրամ:

Նախաքննության ժամկետներ

Հաշվի առնելով, որ նախորդ տարվա համեմատությամբ 2021թ. ընթացքում աճել է ավարտված գործերի քանակը, ուստի դրան զուգընթաց աճել է նաև երկամսյա ժամկետի խախտմամբ ավարտված գործերի քանակը: Նախաքննության ժամկետները երկարացվել են 6.802 գործով՝ նախորդ տարվա 4.939-ի դիմաց, աճել է 1.863 գործով կամ 37.7%-ով:

ՈՒսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախաքննության ժամկետների ձգձգումները  պայմանավորված են մի շարք հանգամանքներով`
1. Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հանրապետությունում տեղծված իրավիճակով, ինչի հետևանքով նախորդ տավանից ժամկետների ձգձգմամբ բազմաթիվ գործեր են փոխանցվել հաշվետու ժամանակահատված,
2. Նախորդ տավանից ժամկետների ձգձգմամբ պատերազմական բազմաթիվ գործերի փոխանցմամբ և դրա հետևանքով առաջացած ծանրաբեռնվածությամբ, 
3. Տարատեսակ փորձաքննությունների նշանակմամբ և դրանց կատարման ժամկետների ձգձգմամբ: Նշված խնդիրը քննարկվել է փորձագիտական հիմնարկների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են մի շարք պատճառաբանություններ:
4. Պատերազմից հետո մի շարք զորամասերի լուծարմամբ կամ մշտական տեղակայման վայրերի վերադասավորումներով, անձնակազմն երկար ժամանակով մարտական հերթապահության ընդգրկելով և հերթափոխերը ժամանակին չկատարելու հետևանքով տևական ժամանակ զինծառայողների հետ կատարվելիք քննչական գործողությունների անհնարինությամբ:

Չնայած վերը նշված հանգամանքներին` 2022թ. փոխանցված քրեական գործերով նախաքննության ժամկետների պահպանման առումով արձանագրվել է դրական ցուցանիշ:  Փոխանցված 5.858 քրեական գործից 4.282-ը քննվել է երկամսյա ժամկետի խախտմամբ` նախորդ տարվա 4.792-ի դիմաց: Այսինքն, նախաքննության ժամկետը երկարացրած գործերի քանակը նվազել է 510-ով կամ 10.6%-ով:

«Վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ» Կոմիտեի նախագահի 29.10.2018թ. թիվ 169-Լ հանձնարարականի համաձայն Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումները յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն են ներկայացնում վարույթում քննվող քրեական գործերի քանակի, նախաքննության ժամկետների վերաբերյալ, ինչը կարևորագույն ցուցիչ է մարմնի կամ ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը, նախաքննության ժամկետների պահպանման վիճակը գնահատելու համար: Բացի այդ, ստորաբաժանումներում իրականացված ստուգումների ընթացքում, ի թիվս այլ հանգամանքների,  մեծ ուշադրություն է դարձվում նաև քրեական գործերի նախաքննության ժամկետների պահպանմանը:

Զինված ուժերում մահվան դեպքեր

 2021թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում,  ԱՀ ՊԲ-ում  և այլ զորքերում ծառայության ընթացքում արձանագրված, զինվորական ծառայության հետ կապված  մահվան 39 դեպքերով իրականացվել է մինչդատական վարույթ` հարուցվել է 29  քրեական գործ և նախապատրաստվել է 1 նյութ (2020թ.- 55): Մահվան դեպքերից 22-ը սպանություն է (2020թ.- 21), որից 17-ը` հակառակորդի կողմից (2020թ.- 17), 6-ը` ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել  է (2020թ.- 13),  3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, (2020թ.- 1), 2-ը` զենքի օգտագործման կանոնների խախտման  (2020թ.- 1), 2-ը` ավտովթարի (2020թ.- 7), 2-ը դժբախտ պատահարի (2020թ.- 4) և 2-ը` հիվանդության (2020թ.- 5) հետևանքներ են:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

Կոմիտեի վարույթում (այդ թվում՝ ԶՔԳՎ) քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ  1.744 քրեական գործ (2020թ.՝ 1.731):  1.744 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 1.033 անձ (2020թ.՝ 921), այդ թվում՝ 528-ը պաշտոնատար: Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք  կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում՝ 27-ը՝ առողջապահության ոլորտում, 63-ը՝ կրթության, 1-ը՝ իրավապահ, 1-ը` հարկային, 17-ը՝ սոցիալական ապահովության, 2-ը՝ էներգետիկայի և բնական պաշարների, 117-ը՝  տեղական ինքնակառավարման, 56-ը՝  զինվորական, 106-ը՝ այլ ոլորտներում:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից`

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված գործերով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով պատճառված գույքային վնասը կազմել է 2.153.947.522 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 1.933.088.505 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը՝ 220.859.017 ՀՀ դրամ: Ընդհանուր վերականգնվել է 340.291.277 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից՝ 288.452.277 ՀՀ դրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասից՝ 51.839.000 ՀՀ դրամ:

Նախապատրաստվել է 153 նյութ, որից 145-ով  հարուցվել է քրեական գործ, 8-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:

Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ

2021թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 179 քրեական գործ, որից 72-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 79 անչափահասի նկատմամբ ուղարկվել դատարան, 46-ը կարճվել է, որից 10-ը` արդարացնող հիմքով, 6 քրեական գործ ուղարկվել է այլ մարմին, 15-ը` միացվել է, 9-ը` կասեցվել է, 30 քրեական գործ փոխանցվել է 2022թ.:  Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու համար 1 քրեական գործ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ոչ արդարացման հիմքերով կարճված գործերով, գործի մասերով և մերժված նյութերով 56 անչափահաս ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ.

2021թ. ընթացքում Կոմիտեի վարույթում  քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություների վերաբերյալ 340  քրեական գործ: Նշված գործերից 90-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 101 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 102 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 73-ը` արդարացնող, իսկ 29-ը` ոչ արդարացնող հիմքով, 60 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 14-ը`  հանցանք կատարած անձի գտնվելու վայրը պարզված չլինելու, իսկ 46-ը`  հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով: 17 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 18-ը` միացվել է, 53 քրեական գործ փոխանցվել է 2022թ.:

Վերը նշված քրեական գործերով 182 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից`  2-ը եղել են 14-16 տարեկան, 11-ը՝ 16-18 տարեկան, 96-ը՝ 18-35 տարեկան, 73-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 19-ն ունեցել է բարձրագույն, 142-ը՝ միջնակարգ, 11-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական կրթություն: 13 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:

Ըստ կարգավիճակի` 182 մեղադրյալից 73-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 8-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:


Նշված 340 քրեական գործով 357 անձ ճանաչվել է տուժող, որից` 200-ը՝ մինչև 12 տարեկան, 48-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 37-ը՝ 16-18 տարեկան:

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ.

2021թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556  քրեական գործ: Նշված գործերից 129-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 135 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, 252 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 112-ը` արդարացնող, իսկ 140-ը` ոչ արդարացնող հիմքով, 31 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 17-ը  հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 14-ը`  հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով: 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 53-ը` միացվել է, 80 քրեական գործ փոխանցվել է 2022թ.: 3 նյութով որոշում է կայացվել  քրեական գործ հարուցելը մերժելու մասին, որից 2-ը` արդարացնող, իսկ 1-ը` ոչ արդարացնող հիմքով:

Վերը նշված քրեական գործերով 272 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից`  8-ը եղել են 14-18 տարեկան, 113-ը՝ 18-35 տարեկան, 151-ը՝ 35 տարեկանից բարձր: 8 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 19-ը կատարվել են մոր կողմից, որից 12-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը` անչափահաս զավակի նկատմամբ 1-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 20-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 7-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 169-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 1-ը՝ թոռան կողմից, 6-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից:

Նշված 556 քրեական գործով 485 անձ ճանաչվել է տուժող, որից` 54-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 181-ը` 18-35 տարեկան, 219-ը` 35-ից բարձր:

2021թ. ընթացքում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 796 քրեական գործ (2020թ.` 629), որից 126-ը փոխանցվել է 2020թ.-ից, իսկ 670-ը վարույթ է ընդունվել 2021թ.։ Նշված 670 քրեական գործից  91-ը  հարուցվել է, 68-ը անջատված  մաս է, 28-ը հարուցվել է դատախազի կողմից, 403 քրեական գործ ստացվել է այլ մարմնից, վերսկսվել է նախկինում կասեցված  կամ կարճված 78  քրեական գործի վարույթ, 2 գործ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 154 քրեական գործ, որից 75-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 252 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 79 քրեական գործի վարույթ կարճվել է, 95 քրեական գործով վարույթը կասեցվել է, որից 77-ը՝ հանցանք կատարած անձը հայտնի չլինելու, 18-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով։  Վարույթում քննված գործերից 27-ն ուղարկվել է այլ մարմին, 314-ը` միացվել է, 206 քրեական գործ փոխանցվել է 2022թ.։

2021թ. ընթացքում 2 քրեական գործ վերադարձվել է լրացուցիչ քննության, վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 4 որոշում: Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ չեն վերացվել:

2021թ. ընթացքում Գլխավոր վարչությունում նախապատրաստվել է  32 նյութ, որից 4-ով հարուցվել է քրեական գործ, 28-ով քրեական գործի հարուցումը մերժվել է: Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները դատախազների կողմից չեն վերացվել:

Քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 1.320.951.627 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է  238.273.442 ՀՀ դրամը, կալանք է դրվել 1.082.678.165 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված 7.668.788 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ֆիզիկական անձանց պատճառված 47.411.365 ՀՀ դրամ գույքային վնասը նախաքննության փուլում չի վերականգնվել, փոխարենը պատճառված նյութական վնասի վերականգնման համար  կալանք է դրվել 47.281.365 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործեր: Բացի այդ, Գլխավոր վարչությանն է հանձնարարվել կոռուպցիոն և այլ բնույթի դեպքերով հարուցված այն քրեական գործերի նախաքննությունը, որոնցով Կոմիտեն խնդիր է առաջ քաշել՝ պարզել տնտեսական կամ այլ բնագավառի իրավական և կազմակերպչական խնդիրները և դրանց կարգավորման ուղղությամբ մշակել ու ներկայացնել առաջարկություններ (Ջրօգտագործման, պետական գույքի մասնավորեցման, համայնքային հողերի իրացման ոլորտում արձանագրված չարաշահումներ, քրեական ենթամշակույթում աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողների վերաբերյալ գործեր, համացանցային հավելվածներով հափշտակություններ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և այլն), բացի այդ, կիրառված արդյունավետ մեթոդիկան տարածել նաև տարածքային ստորաբաժանումներում քննվող գործերով՝ անհարկի կուտակումներից խուսափելու համար:

Գլխավոր վարչությանն է հանձնարարվել նաև գիտության և տեխնիկայի, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում և կիրառմամբ կատարված հանցագործությունների նախաքննությունը և խնդիր դրվել՝ բացի դրանց բացահայտումը, այս դեպքում ևս մշակել մինչդատական վարույթի մեթոդիկա, անհրաժեշտության դեպքում կազմավորել նաև շտեմարաններ, քանի որ փորձը ցույց է տվել, որ նմանօրինակ գործերի բացահայտման հիմնական գրավականը արձանագրված հանցագործությունների գործիքների և անհատականացնող տվյալների խորը վերլուծությունն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս բնագավառում կատարված հանցագործությունների բացահայտման գրավականներից է նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովումների առկայությունը, խնդիր է դրվել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել այդպիսիք ձեռք բերելու հարցը, ինչն հաջողությամբ իրականացվել է և 2021 թվականի հունվարին արդեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից մի մասն ստացվել է:

Հարկ է նշել, որ Գլխավոր վարչությունում է ավարտվել հանրությանը հայտնի մի շարք անձանց և դեպքերի (նախկինում հայտնի <> կնոջ և նրանց փոխկապակցված անձանց, Առողջապահության նախկին փոխնախարարի մասնակցությամբ նախապես մշակված սխեմայով հանցավոր խմբի կողմից կատարված հափշտակությունների, <> ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում նախապես մշակված սխեմայով փողերի լվացման և այլն) կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ դեպքերի առթիվ քննված գործերի նախաքննությունը: Բացի այդ, բացահայտվել են թմրամիջոցների իրացմամբ ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի շարք կայք-էջեր, <> են ընդհանուր 4.400-ից ավել հետևորդով մեկ տասնյակից ավելի էջեր, որոնց <> ինչպես ձեռք էին բերում և իրացնում, այնպես էլ արտադրում և իրացնում էին տարատեսակ բուսական և քիմիական ծագումով թմրամիջոցներ, այսինքն՝ վնասազերծվել է երկու <>: Բացահայտվել են համակարգչային ու բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ տարատեսակ հանցագործությունների բազմադրվագ դեպքեր, որոնցով բացահայտված և մեկ վարույթում միացված գործերի քանակն անցնում է 155-ը, իսկ դրվագների, այսինքն՝ հանցագործության դեպքերի քանակը՝ 665-ը և այլն:

 Գլխավոր վարչությունում ներկայումս շարունակվում են բազմաթիվ այլ՝ վերը նկարագրված կատեգորիայի գործեր քննվել:

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում քննվել է 8.369 քրեական գործ  (2020թ. 5.351), որից 2.456-ը փոխանցվել է 2020թ.-ից: Նախորդ տարվա համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3.018-ով  կամ  56.4 %-ով:

ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ վարույթի գործերի աճը հիմնականում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

ա. Նախորդ տարվանից փոխանցված գործերի մեծ թվաքանակով, մասնավորապես 2020թ-ից 2021թ. փոխանցվել է 2.456 գործ, այսինքն 1.615-ով կամ մոտ 2 անգամ ավելի քան 2019թ-ից 2020թ.՝ 841:  Իսկ դրանց մոտ 70%-ը 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում արձանագրված տարաբնույթ ու բազմադրվագ հանցագործությունների դեպքերով հարուցված և անավարտ մնացած քրեական գործերն են:

բ. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքն ընդունելու կապակցությամբ 1.360 քրեական գործերի կասեցված վարույթները  վերսկսելով:

գ. Պատերազմի ընթացքում կատարված, նաև հրադադարից հետո հայտնաբերված հանցագործությունների դեպերի առթիվ հետաքննության մարմինների կողմից հարուցած քրեական գործերի քանակի  աճով: Այսպես, եթե 2020թ.-ին նրանց կողմից հարուցվել էր 1.100 քրեական գործ, ապա 2021-ին` 1.624, այսինքն 524-ով կամ 47,6 %-ով ավել:

Վարույթում քննված 8.369 քրեական գործից 1.360-ը հարուցել են ԶՔԳՎ քննիչները, 415-ը՝ դատախազները, 498-ը ստացվել է այլ մարմնից, 1.624-ը՝ հետաքննության մարմիններից, 113-ը՝ այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից, 1.830 քրեական գործով վարույթը վերսկսվել է, 62-ը` անջատված  մաս է, 11 քրեական գործ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության:

Քննարկվող ժամանակահատվածում քննված 8.369 քրեական գործից ավարտվել է 3.420-ի կամ 40.8%-ի նախաքննությունը:

Ավարտված 3.420 քրեական գործից 342-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 393 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1-ն ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, կարճվել է 3.077 քրեական գործի վարույթ, որից 1.041-ը` արդարացնող, իսկ 2.036-ը` ոչ արդարացնող հիմքով:

848 քրեական գործի վարույթ  կասեցվել է: 406-ն ուղարկվել է այլ մարմին, 1.616-ը միացվել է, 2.078 քրեական գործ  փոխանցվել է 2022թ.:

2021թ. նախապատրաստվել է 1.800 նյութ, որից 1.235-ով հարուցվել է քրեական գործ, մերժվել է քրեական գործի հարուցումը 537 նյութով:

Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու դեպքի առթիվ քննվել է 3.227 քրեական գործ կամ ընդհանուր վարույթի գործերի 38.5 %-ը, որից 469-ը փոխանցվել է 2020թ.-ից, այսինքն` 2021թ.-ին վարույթ է ընդունվել  2.758 գործ: Նշված քրեական գործերով ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 97 անձ (2020թ.՝ 149):

ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով  պետությանը պատճառված 63.000.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 30.158.000 ՀՀ դրամը,  կալանք է դրվել 4.599.000 դրամ արժողության գույքի վրա, իրավաբանական անձանց պատճառված 13.418.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 6.680.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 25.986.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 22.702.000 ՀՀ դրամը:

Կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) 2021թ. ընթացքում, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի  կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բացի այդ, Վարչությունն ապահովել է ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը:

Վարչությունում քննարկվել է  իրավական ակտերի 31 նախագիծ, որոնց վերաբերյալ տրվել են կարծիքներ և ներկայացվել  առաջարկություններ: Դատախազական, հետաքննական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել  265  քրեական գործ,  52  նյութ և  10 հաղորդում: ՀՀ ՔԿ դեպարտամենտի արխիվ ուղարկելու նպատակով ստացվել և ուսումնասիրվել է ԿՔ բաժիններում վարույթը կարճված թվով 607 քրեական գործերով կայացված որոշումների հիմնավորվածությունը: ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի և նրա տեղակալների հանձնարարությամբ ուսումնասիրվել է 150 քրեական գործ, որոնցով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ:

Քաղաքացիներից ստացվել է 2.187 դիմում և միջնորդություն, որից 2.142-ը քննարկվել է Վարչությունում, իսկ 45-ն` ուղարկել են վարույթն իրականավնող մարմնի քննարկմանը: Կազմակերպվել է քաղաքացիների 148 ընդունելություն:

Վարչությունում քննարկվել է նաև տարբեր մարմիններից, կազմակերպություններից ստացված 106 հարցում, նախապատրաստվել է Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 8 հանձնարարականի և հրամանի նախագիծ, պատրաստվել է ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատի պատասխանի նախագիծ, կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով` վարչության միջնորդությամբ, ՊՆ համապատասխան ստորաբաժանման ծառայողների ուժերով իրականացվել է 5 մասնագիտական ստուգում: Կայազորային քննչական բաժիններ կազմակերպված ծառայողական գործուղումների ընթացքում ուսումնասիրվել է ստորաբաժանումների գործունեությունը, արդյունքում վերհանվել, վերլուծվել և ամփոփվել են տեղ գտած թերությունները և 510 քրեական գործով ցուցաբերվել է անհրաժեշտ մեթոդական օգնություն:

Ենթակա ստորաբաժանումներից ստացվել և ամփոփվել են կատարած աշխատանքների վերաբերյալ ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները:

Ապահովվել է իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը պաշտպանության նախարարության ԶՍՊ, կադրերի և ռազմական կրթության, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի, կազմզորահավաքային, ԱՀՏԱ վարչությունների հետ: Նշված ստորաբաժանումներից ստացվել է 2.041 տարատեսակ  հարցում, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ Վարչության նախաձեռնությամբ  ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 2.500-ից ավելի ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն: Բացի այդ, յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն է ներկայացվել` տվյալ ամսվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված սպաների վերաբերյալ:

Մահվան ելքով դեպքերով Վարչության համապատասխան ծառայողների միջոցով ապահովվել է համապատասխան աշխատանքների իրականացումը տուժողների իրավահաջորդների հետ, ինչպես նաև ծառայողներն ընդգրկվել են գործերով կազմված քննչական խմբերում և կատարել խմբի ղեկավարի քսանից ավել գործողություններ կատարելու հանձնարարությունները: Բացի այդ, Վարչության մեկ ծառայողի ուժերով կատարվել է ենթակա ստորաբաժանումներից ստացված առանձին քննչական գործողություններ կատարելու 140 հանձնարարություն:

Վարչության ծառայողներն իրականացրել են նաև մինչդատական վարույթ: 2021թ. ընթացքում նրանց  վարույթում քննվել է  14 քրեական գործ, որից 4-ի նախաքննությունն ավարտվել է, 1-ով վարույթը կասեցվել է, իսկ մնացած գործերը տարեվերջին փոխանցվել են ՀԿԳ քննության վարչությանը:

Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական  վարչությունների վարույթում ընդհանուր քննվել է 32.544 քրեական գործ, որից`

19.165-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից:  Դրանից 2.610-ը հարուցվել է, 316-ը`  անջատված մաս է, 9.317 գործ ստացվել է հետաքննության մարմնից, 184 գործ հարուցվել է դատախազի կողմից, 2.089 գործ ստացվել է  այլ  մարմնից, 6-ը` այլ պետությունից, 2.063 քրեական գործի վարույթ վերսկսվել է, 37 գործ վերադարձվել է լրացուցիչ  նախաքննության:  

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 5.356 քրեական գործ, որից 1.872-ը՝ 2.131 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 23-ն ուղարկվել  է դատարան` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ, 3.461 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 1.487-ը ոչ արդարացնող, իսկ 1.974-ը` արդարացնող հիմքով: 6.903 քրեական գործի վարույթ կասեցվել է, 2.352 գործ ուղարկվել է այլ մարմին, 2.763-ը միացվել է, 1.817-ը փոխանցվել է 2022թ.:

2021թ. նախապատրաստվել է 2.053 նյութ, որից 1.438-ով հարուցվել է քրեական գործ, 536 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը:

2021թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում ավարտված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով  պետությանը պատճառվել է 623.370.891 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 133.870.915 ՀՀ դրամը, 271.664.744 ՀՀ դրամ արժողության գույքի վրա կալանք է դրվել: Իրավաբանական անձանց պատճառվել է 280.595.929 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 92.866.240 ՀՀ դրամը, իսկ 61.699.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա կալանք է դրվել: Ֆիզիկական անձանց պատճառվել է 1.097.940.423 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 200.506.875 ՀՀ դրամը, իսկ 300.399.250 ՀՀ դրամ արժողության գույքի վրա կալանք է դրվել:

Մարզային քննչական վարչությունների վարույթում քննվել է 13.379 քրեական գործ, որից 2.362-ը հարուցվել է,  246-ը  անջատված մաս է, 5.863-ը ստացվել է հետաքննության մարմնից, 351 գործ հարուցվել է դատախազի կողմից, 602 գործ ստացվել է  այլ մարմիններից, 15-ը` այլ պետություններից,  1.563 գործի վարույթ վերսկսվել է, 84 քրեական գործ վերադարձվել է լրացուցիչ քննության:

13.379 քրեական գործից 2.428-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և  2.831 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան, 28 գործ ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, 3.062 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 1.346-ը` ոչ արդարացնող, իսկ 1.716-ը` արդարացնող հիմքով: 4.272 քրեական գործի վարույթ կասեցվել է, 531 գործ ուղարկվել է այլ մարմին, 1.336 գործ միացվել է, 1.718 քրեական գործ փոխանցվել է 2022թ.:

2021թ. նախապատրաստվել է 2.408 նյութ, որից 1.479-ով հարուցվել է քրեական գործ, 803 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը:

2021թ. ընթացքում մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով  պետությանը պատճառվել է 1.170.474.989 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 176.748.794 ՀՀ դրամը, 580.079.763 ՀՀ դրամ արժողության գույքի վրա կալանք է դրվել: Իրավաբանական անձանց պատճառվել է 316.897.698 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 80.881.047 ՀՀ դրամը, իսկ 181.834.579 ՀՀ դրամ արժողության գույքի վրա կալանք է դրվել: Ֆիզիկական անձանց պատճառվել է 647.307.787 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 132.222.549 ՀՀ դրամը, իսկ 310.144.169 ՀՀ դրամ արժողության գույքի վրա կալանք է դրվել:

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) 2021թ. ընթացքում համակարգել է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների գործունեությունը, ապահովել է  դատավարական վերահսկողությունը, ուսումնասիրել է տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, քննության առանձին բնագավառները, վերլուծել և ամփոփել դրանք, միջոցառումներ է ձեռնարկել այդ բնագավառներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ուսումնասիրել է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը և միջոցառումներ է ձեռնարկել նախաքննության կազմակերպման ընթացքում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից և այլ մարմիններից, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներից ստացվել է 986 քրեական գործ և 4 նյութ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ վերադարձվել են: Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախնական ուսումնասիրություն կատարելու համար Կոմիտեի նախագահին ներկայացվել է 63 միջնորդություն (2020թ.՝ 51 միջնորդություն), իսկ արդեն կատարված նախնական ուսումնասիրության եզրակացությունների կապակցությամբ անցկացվել է 7 օպերատիվ խորհրդակցություն: Նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի թվայնացված նյութերի ուսումնասիրության արդյունքում գլխավոր վարչության պետի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է 71 գրավոր մեթոդական ցուցում: Ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 24 նախագծի վերաբերյալ։ Ուսումնասիրվել և սահմանված ժամկետում ընթացք է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված 12 հարցման:

2021թ. ընթացքում ստացվել, քննարկվել  և լուծվել է 1.266 դիմումի ընթացք։  Անհրաժեշտության դեպքում կազմակերպվել է դիմումատուների անձնական ընդունելություն կամ այն հանձնարարվել է կազմակերպել մարզային վարչությունների պետերին։ Քննարկվել և ընթացք է տրվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դատարաններից, տարբեր կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 566 հարցման և գրության, քննչական ստորաբաժանումներից ստացվել և քննարկվել է 5.168 գրություն։ Հաշվետու ժամանակահատվածում ստուգվել և դեպարտամենտի արխիվ է ուղարկվել վարույթը կարճված 942 քրեական գործ, ուսումնասիրվել է վարույթը կասեցված 29 քրեական գործ։

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Գլխավոր վարչությունում հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի ընթացքի նկատմամբ, որոնք պարբերաբար ուսումնասիրվել են և ծագած համակարգային խնդիրների կարգավորման համար ներկայացվել են առաջարկություններ:

2021թ. ընթացքում Գլխավոր վարչության քննիչներն ընդգրկված են եղել Կոմիտեի նախագահի հրամաններով ստեղծված տարբեր աշխատանքային խմբերում, հանձնաժողովներում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումներում կատարվել է 11 ուսումնասիրություն, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան տեղեկանքներ:

Կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի թիվ 168-Լ հանձնարարականի համաձայն՝ յուրաքանչյուր ամիս վերլուծության է ենթարկվել քրեական գործերով հսկող դատախազների նույնանման փաստական հանգամանքների վերաբերյալ տարբեր իրավական դիրքորոշում արտահայտող ցուցումները:

2021թ. ընթացքում Գլխավոր վարչության ծառայողները կատարել են նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 23.08.2020թ. թիվ 129-Լ, 30.10.2018թ. թիվ 171-Լ և 152-Լ հանձնարարականների, ինչպես նաև ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարություններ։

Բացի հիմնական գործառույթների իրականացումը`  Գլխավոր վարչությունում իրականացվել է մինչդատական վարույթ, մասնավորապես՝ 2021թ. վարույթ է ընդունվել 6 քրեական գործ, որից 2-ն ուղարկվել է դատարան, 2-ը  միացվել է, 2-ը կասեցվել:

 Քննարկվող ժամանակահատվածում կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) միջոցներ է ձեռնարկել աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման, իրավական և կազմակերպչական բնույթի խնդիրների լուծման, քրեագիտական աջակցության, քննիչների մասնագիտական  գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման և այլ  ուղղություններով:

Հաշվետու ժամանակահատվածում, ի կատարումն Կոմիտեի նախագահի 2021թ. փետրվարի 21-ի թիվ 8-Ա հրամանի՝ Գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից ձևավորված աշխատանքային խումբն ուսումնասիրել է Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների վարույթում 2020թ. ընթացքում սպանությունների, սպանության փորձերի, ավազակությունների, բնակարանային գողությունների վերաբերյալ հարուցված և չբացահայտված քրեական գործերը, Կոմիտեի նախագահի մինչդատական վարույթին վերաբերվող հրամանների և հանձնարարականների, այդ թվում՝ մեթոդական ուղեցույցների պահանջների կատարման վիճակը, միաժամանակ քննիչներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն:

Կոմիտեի նախագահի 2021թ. մայիսի 21-ի թիվ 50-Ա,  2021թ. հուլիսի 16-ի թիվ 79-Ա, 2021թ. հուլիսի 22-ի թիվ 85-Ա, 2021թ. օգոստոսի 02-ի թիվ 94-Ա հրամանների համաձայն` ստեղծված աշխատանքային խմբի կազմում ուսումնասիրություններ են իրականացվել Գեղարքունիքի, Կոտայքի մարզային քննչական վարչություններում, ԶՔԳՎ նախկին առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժիններում /ներկայումս կայազորային վարչություն/, Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Ուսումնասիրվել են 2018թ. մայիսից 2021թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ՏԻՄ ղեկավարների և աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու  փաստի առթիվ հարուցված քրեական գործերը,

Համակարգվել են Կոմիտեի ստորաբաժանումներում  բնակարանային գողության դեպքերի  և դրանց փորձի առթիվ հարուցված քրեական գործերով  դեպքի վայրի զննության արձանագրությունները, ինչպես նաև գենետիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումները, որոնք ուսումնասիրվել են ամենօրյա ռեժիմով և տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Կոմիտեի նախագահի 2020թ. թիվ 149-Լ և 117-Լ հանձնարարականների  համաձայն` յուրաքանչյուր եռամսյակ ուսումնասիրվել և վերլուծվել են Կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերով նշանակված փորձաքննությունների և ստացված եզրակացությունների, ինչպես նաև Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերով առգրավված թանկարժեք մետաղները, քարերը, օտարերկրյա արժույթը, դրամը, չեկերը և արժեթղթերը ՀՀ կենտրոնական բանկին պահպանության հանձնելու վերաբերյալ տեղեկությունները, այդ կապակցությամբ կազմված ամփոփ տեղեկանքները ներկայացվել են Կոմիտեի նախագահին:

Կոմիտեում ներդրված «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի միջոցով բացվել, փակվել և փոփոխվել է 158 մուտքանուն ու գաղտնաբառ, կատարվել են նոր գործառույթների ավելացման աշխատանքներ, լրամշակվել են ծրագրում առկա ձևաթղթերի օրինակները, մուտքագրվել են նախկինում չմուտքագրված քրեական գործերի հարուցման ամսաթվեր և այլ տվյալներ:

Գլխավոր վարչությունում յուրաքանչյուր ամիս ստացվել, ուսումնասիրվել և ամփոփվել են Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված քննչական աշխատանքների վերաբերյալ ամսական 1.1Մ, այնուհետև կիսամյակային և տարեկան աշխատանքների վերաբերյալ 1Մ, ինչպես նաև ընտանեկան բռնության, անչափահասների նկատմամբ կատարված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման` կատարվել է եռամսյակային ոչ ֆինանսական ցուցանիշների հավաքագրում, ամփոփում:

Կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի թիվ 169-Լ հրամանի 3-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամսական կտրվածքով ամփոփվել են վարույթում եղած քրեական գործերի նախաքննության ժամկետների վերաբերյալ տվյալները:

Կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի թիվ 168-Լ հրամանի  3-րդ կետի համաձայն՝ ամփոփվել են դատախազական ներգործության միջոցների վերաբերյալ տվյալները:

Գլխավոր վարչությունը Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  քննվող գործերով իրականացրել է քրեագիտական աջակցություն, օժանդակություն են ցուցաբերել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում՝ կատարելով բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ:

Համագործակցության ապահովման շրջանակներում առցանց հանդիպում-քննարկում է տեղի ունեցել Եվրոպական միության իրավապահ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ՝ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների քննության, էլեկտրոնային նախաքննության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ:

2021թ.  ընթացքում Գլխավոր վարչության մասնագետների կողմից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել քննիչների վարույթում քննվող քրեական գործերով տնտեսագիտական և հաշվապահական հաշվառման հետ կապված հարցերով մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում: Հոգեբանի կողմից նույնպես իրականացվել է մեծ ծավալի աշխատանք` կատարվել է Կոմիտեի քննիչների 124 թեկնածուների հոգեբանական թեստավորում, 101 թեկնածուի  հետ անցկացվել են երկրորդ փուլի համար նախատեսված անհատական հարցազրույցներ և վերլուծվել դրանց արդյունքները:

Վարչության հոգեբանը մասնակցել է նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ տարվող աշխատանքներին՝ ցուցաբերելով հոգեբանական օգնություն, մասնակցել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի (վերջինիս նախաձեռնությամբ կազմակերպված) ներկայացուցիչների հետ քննարկմանը՝ անհայտ կորածների, գերիների վերաբերյալ հարցերով` ներկայացնելով համապատասխան առաջարկություններ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:

Ապահովվել է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի՝ Արդարադատության ակադեմիայում իրականացվող ուսումնական գործընթացներին առնչվող գործունեությունը, լրամշակվել և Կոմիտեի որակավորման հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել մի շարք ծրագրեր:

Բացի վերը նշված Գլխավոր վարչության կողմից իրականացվել է նաև մինչդատական վարույթ` 2021թ. ընթացքում քննվել է 149 քրեական գործ, որից 17 ը փոխանցվել է 2020 թվականից: Նշված 149 գործից 10-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 14 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 23-ի վարույթը կարճվել է, 18-ը կասեցվել է, 17-ն ուղարկվել է Կոմիտեի այլ ստորաբաժանում, 45-ը միացվել է, 36-ը փոխանցվել է 2022թ.:

2021թ. ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում (այսուհետ՝ ՆԱՎ) ստացվել է 352 միջնորդություն, իրականացվել է 295 նախնական ուսումնասիրություն, 29 ստուգում, ընթացք է տրվել  95 դիմումի, լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 20 նախնական ուսումնասիրության ընթացք:

Նախնական ուսումնասիրությունների թիվը 2020թ. համեմատ աճել է 93-ով: Նախորդ տարվա քննարկվող ժամանակահատվածի համեմատ 11-ով նվազել է ստուգումների քանակը, իսկ դիմումների թիվը նվազել է 39-ով:

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 287 միջնորդություն (2020թ՝ 150), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2020թ. համեմատ աճել է 137-ով: Ստացված 287 միջնորդությունների առթիվ կատարվել է 235 նախնական ուսումնասիրություն: Նախնական ուսումնասիրության 9-ի արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 13-ի արդյունքներով 16 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 188-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 25-ը փոխանցվել է 2022թ.:

Կոմիտեի նախագահի տեղակալներից, մարմինների և ստորաբաժանումների պետերից ստացված 56 միջնորդությունների առթիվ իրականացված 51 նախնական ուսումնասիրություններից 9-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 5-ի` արդյունքներով 15 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, 30-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 5-ը` կասեցվել է, 4-ը փոխանցվել է 2022թ.:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քաղաքացիներից ստացված 9 միջնորդությունների առթիվ կատարված նախնական ուսումնասիրություններից 6-ի  արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 1-ը` կասեցվել է, 2-ը փոխանցվել է 2022թ.:

2021թ. ընթացքում վերսկսվել է նախկին տարիներին կասեցված 5 նախնական ուսումնասիրության վարույթ վերսկսվել և ավարտվել է՝ ծառայողների արարքում կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

Ընդհանուր առմամբ` հարուցված 18 կարգապահական վարույթների արդյունքում՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 16 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 11-ի նկատմամբ կիրառվել է <>, 5-ի նկատմամբ՝ <>, իսկ 2-ի նկատմամբ՝ <> կարգապահական տույժի տեսակը: Կարգապահական հանձնաժողովի որոշումով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 5 անձ արդարացվել է, ևս 2-ի նկատմամբ վարույթը դադարեցվել է՝ աշխատանքից ազատվելու հիմքով: Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովին ուղարկված 1 միջնորդությունով (3 անձի նկատմամբ) դեռևս որոշում չի կայացվել:

<>  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2.2 կետի կիրառմամբ՝ ՀՀ նախագահի հրամանով 18 դեպքով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 31 անձի նկատմամբ կիրառվել է 16 <> և 15 <> կարգապահական տույժ:

Այսպիով, 2021 թվականի ընթացքում ՆԱՎ-ում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական նորմերի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 49 անձի (2020թ.՝ 38) նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր` 27-ի նկատմամբ` <>, 15-ի նկատմամբ՝ <>, 5-ի նկատմամբ՝ <>, 2-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում»:

Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի  (այսուհետ՝ Բաժին) կողմից 2021թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 382 հարցում, որից 61-ը փոխանցվել է 2020թ.-ից: Նշված հարցումներից 269-ը կատարվել է ամբողջ ծավալով, 10-ը կատարվել է մասնակի, (անձանց՝ ՀՀ տարածքից բացակայության և մահացած լինելու հիմքով, ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով հարցմամբ ներկայացված անհատական տվյալներով անձ ՀՀ-ում հաշվառված չլինելու հիմքով), 1 հարցում նախաձեռնողի գրության հիման վրա թողնվել է առանց կատարման՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ, 10 հարցում մերժվել է ՀՀ օրենսդրությանը հակասելու հիմքով,  92 հարցում փոխանցվել  է  2022թ.:

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին քննարկման է ներկայացվել իրավական օգնություն ցույց տալու մասին 314 հարցում, որոնցից 244-ը՝ լրամշակվելուց և թարգմանությունն ապահովելուց հետո ուղարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, 51-ը՝ լրամշակման վերադարձվելուց հետո այլևս չի ստացվել, իսկ 19-ը՝ 2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է թարգմանության փուլում:

244 հարցումից 70-ի պահանջների կատարումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից ապահովվել է ամբողջ ծավալով, 11 հարցմամբ ստացվել են հայցվող դատավարական գործողությունների որոշակի մասի կատարմամբ նյութեր, 7 հարցման կատարում մերժվել է՝ 2-ը նվազ կարևորության (ԱՄՆ), 1-ը հայցվող պայմանավորվող պետության օրենսդրությանը հակասելու հիմքով (ԱՄԷ), 3 հարցում թողնվել է առանց կատարման նախաձեռնողների խնդրանքով՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ, 1 հարցում կատարման նպատակով փոխանցվել է այլ մարմին, 152 հարցում 2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է կատարման փուլում:

Բացի այդ, 2021 թվականի ընթացքում Բաժնում լուծվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին 2014-2020 թվականներին ուղարկված 21 հարցման ընթացք, որից 14-ը կատարվել է ամբողջ ծավալով, 1  հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է՝ նախաձեռնողի պահանջով, 1  հարցում  կատարվել է մասնակի,  5-ի կատարումը  մերժվել է՝ 2-ը՝ նվազ կարևորության հիմքով (ԱՄՆ), 3-ը՝ տվյալ պետության օրենսդրությանը հակասելու հիմքով, իսկ 249 հարցում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է կատարման փուլում:

Հիմնական գործառույթների կատարումից զատ՝ Բաժնի ծառայողների վարույթում քննվել է 18 քրեական գործ, որից  1-ը փոխանցվել է 2020 թ.-ից: Նշված գործերից 15-ը թարգմանվելուց հետո ուղարկվել է  Կոմիտեի այլ ստորաբաժանումներ, 3 քրեական գործ փոխանցվել է 2022թ.:

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10 ամյակի կապակցությամբ ստացված հրավերի հիման վրա կազմակերպվել և իրականացվել է Կոմիտեի պատվիրակության այցը Բելառուսի Հանրապետություն:

2022թ. նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել ՌԴ, Բելառուսի հանրապետության և ՀՀ քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստ:

Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից քննվել են Քննչական կոմիտեի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելու 19 միջնորդություններ՝ 26 անձի նկատմամբ: 1 միջնորդություն փոխանցվել է 2022թ., իսկ 18 միջնորդություններով հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում 16  անձանց արարքներում հաստատվել է կարգապահական խախտման փաստերի առկայությունը և վերջիններիս մեղավորությունը, 4 անձանց արարքներում հաստատվել է կարգապահական խախտման փաստերի առկայությունը, սակայն վերջիններիս մեղավորության բացակայությունը, 2 անձանց արարքներում կարգապահական խախտման փաստի բացակայությունը, 2 անձանց նկատմամբ վարույթը դադարեցվել է՝ աշխատանքից ազատվելու հիմքով, 2 անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունները մերժվել են՝ վերջիններիս աշխատանքից ազատվելու հիմքով:

Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության կողմից 2021թ. ընթացքում  ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, ինչպես նաև կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է օրենքի 12 նախագիծ, որից 3-ը («Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով Քննչական կոմիտեում ավելացվեցին մամլո խոսնակի և նախագահի օգնականի հաստիքները, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որը փոխկապակցված է նախորդ օրենքի հետ, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որով քրեական օրենսգրքի «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում ներառված որոշ հանցագործություններով նախաքննությունը, բացի Ազգային անվտանգության ծառայության քննիչներից, վերապահվեցին նաև Քննչական կոմիտեի քննիչներին)  ընդունվել են , իսկ մյուս նախագծերը դեռևս գտնվում են քննարկումների փուլում: Դրանցից են`

- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը,  որոնցով նախատեսվում է դատավարության համապատասխան մասնակիցների կողմից քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ տալուց հրաժարվելու դեպքում դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառել համապատասխան դատավարական հարկադրանք, ինչպես նաև համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ ենթարկել քրեական պատասխանատվության, 

-  «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Կոմիտեի քննիչներին հնարավորություն կտրվի կրել ծառայողական, մարտական զենք,

- «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կկարգավորվի քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքում դրանց վերականգնման ընթացակարգը,

- <> նախագիծը, որով նախատեսվում է անվանափոխել կոչումները, անցնել արդարադատության լեյտենանտ, կապիտան և այլն կոչումների:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Վարչությունում մշակվել են ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների 8 նախագիծ, որոնցից մի քանիսն ընդունվել են, իսկ որոշներն էլ դեռևս քննարկումների փուլում են:

Վարչության կողմից մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների ստորագրմանն է ներկայացվել 170 իրավական ակտի նախագիծ, իսկ Կոմիտեի նախագահի 6 իրավական ակտի նախագիծ գտնվում է քննարկման փուլում:

Ուսումնասիրվել և կարծիքներ են տրվել այլ մարմիններից ստացված 145 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, որոնցից հատկանշական են «Նոր քրեական դատավարության օրենսգրքի»  և «Նոր քրեական օրենսգրքի» նախագծերը:

Հաշվետու ժամանակահատվածում 4 վարչական գործերով ապահովվել է դատական ներկայացուցչություն: 27 դեպքում ապահովվել է մասնակցություն միջգերատեսչական տարբեր աշխատանքային խմբերում, այդ թվում՝  ԱԺ քննարկումներին, ներկայացուցչություն է իրականացվել ՀԿ-ների և այլ կազմակերպությունների կողմից  կազմակերպված քննարկումներին:

Բացի այդ, Կոմիտեն ակտիվ մասնակցում է <

Ուսումնասիրվում  է հետաքննիչների ծանրաբեռնվածությունը՝ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին պատրաստվելու համար:

Շուտով կգործարկվի ՍԷԿՏ համակարգը:

Աշխատանքներ են տարվում  Արդարադատության ակադեմիայի դասախոսական կազմն էլ ավելի հեղինակավոր դասախոսներով համալրելու ուղղությամբ:

Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում  ծավալուն աշխատանքներ են իրականացվել:

2021 թվականի ընթացքում  Կոմիտեում ծառայության է նշանակվել ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 116 թեկնածու, որից 7-ը  եղել են Կոմիտեում նախկին ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

Հաշվետու ժամանակաշրջանում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 128 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 122-ը՝ գրավոր դիմումի հիման վրա, 5-ը՝ սահմանային տարիքը լրանալու,  1-ը` մահվան կապակցությամբ:

2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ  առկա է 73 թափուր հաստիք: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից 93-ը կին են:

2021թ. ընթացքում Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված չորս քննություններին դիմած 251 հայտատուից մասնակցել է 217-ը, որից 128-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: 62 թեկնածու ենթակա է եղել Արդարադատության ակադեմիայի ուսումնառության, որից 2-ի ուսումնառության դասընթացն անձնական դիմումի համաձայն տեղափոխվել է 2022թ., իսկ 2-ը հրաժարվել են դասընթացից: Փաստացի դասընթացին մասնակցել է 58 թեկնածու, սակայն ավարտել են 57-ը:

Արդարադատության ակադեմիայում ավարտական քննությանը դրական գնահատական ստացած թեկնածուներից 47-ը պաշտոնների է նշանակվել տարբեր ստորաբաժանումներում:

­­­­254 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ  անցել է հերթական և լրացուցիչ վերապատրաստում, որից հերթական 206 անձ՝  12-ը ղեկավար կազմից, իսկ լրացուցիչ` 48-ը:

2021թ. ընթացքում Կոմիտեում 104 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ պարգևատրվել է այլ գերատեսչական պարգևներով:

Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, առանձնակի ցուցանիշների համար Կոմիտեի նախագահի հրամաններով խրախուսվել է Կոմիտեում 278 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք 2021թ. պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից պարգևատրվել են 7.794 դեպքում (դրամական` ըստ ամիսների):

Կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար այլ գերատեսչությունների 129 աշխատակից պարգևատրվել է Կոմիտեի նախագահի հրամաններով:

Կարգապահական տույժի է ենթարկվել 69 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:

2022թ. հունվարի 1-ի դրությամբ կասեցված է  Կոմիտեում 3 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական լիազորությունները:

2021թ. Կոմիտեի դեպարտամենտում պաշտոնի է նշանակվել 65 անձ, ազատվել՝ 82-ը:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Կոմիտեի նախագահի և Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամաններով խրախուսվել է Կոմիտեի դեպարտամենտի 190 քաղաքացիական ծառայող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձ:

2021թ. պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից պարգևատրվել է 3.615 քաղաքացիական ծառայող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձ:

Կարգապահական տույժի է ենթարկվել 9 քաղաքացիական ծառայող:

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի 2015թ. մայիսի 4-ի  թիվ 40-Լ հրամանի համաձայն` կազմակերպել է 256 քաղաքացու ընդունելություն: Ընդունելության համար դիմած քաղաքացիներին տրվել են սպառիչ պատասխաններ, քննությանն առնչվող հարցերով կազմակերպվել է ընդունելություն համապատասխան պաշտոնատար անձանց մոտ և հետևողականություն է ցուցաբերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքացիներին սահմանված կարգով և ժամկետներում հիմնավոր պատասխաներ տալու ուղղությամբ:

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժին տարբեր հարցերով զանգահարել են 1.556 քաղաքացի (2020թ.` 451), այսինքն 1.105-ով  կամ 245%-ով ավել:

2021թ. ընթացքում քաղաքացիների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից առցանց եղանակով ստացվել է 557 դիմում, բողոք և միջնորդություններ (2020թ.` 199), որոնք փոխանցվել են ընդհանուր բաժին: Այսինքն` աճել է 358-ով կամ 179.8%-ով:

Կոմիտեի վարչական շենքերի հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները` 2021թ. ընթացքում ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի համար Կոմիտեին է ամրակցվել տարածք՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

Շրջանառության մեջ է գտնվում կառավարության որոշման նախագիծը Լոռու մարզի Ստեփանավան համայնքում Ստեփանավանի քննչական բաժնին, Երևան  քաղաքի Արաբկիր համայնքում Կոմիտեի արխիվին տարածքներ տրամադրելու հարցը:

Քննարկվում է նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին տրամադրվող Մազմանյան 3 հասցեում գտնվող վարչական շենքի հարցը:

2021թ. վերանորոգվել է Կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության վարչական շենքի տանիքը, հակասառեցման համակարգ է անցկացվել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի հարթ տանիքում և ընթացիկ վերանորոգում է կատարվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վերակազմավորման ժամանակահատվածում:

Մինչդատական վարույթի արդյունավետության բարձրացման նպատակով գտնում ենք, որ անհրաժեշտ է «Կիբեռհանցագործությունների մասին» Եվրոպական Կոնվեցիայով նախատեսված և ՀՀ ոստիկանությունում գործող 24/7 կոնտակտային կետից զատ Կոմիտեում ստեղծել 24/7 կոնտակտային կետ, ինչը հնարավորություն կտա կիբեռհանցագործությունների գործերով ուղղակիորեն հաղորդակցվել այլ պետությունների իրավասու մարմինների հետ, կիբեռհանցագործությունների գործերով ուղարկել և ստանալ փոխադարձ աջակցության մասին հարցումներ: