Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
05.02.16,
06:52
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող. հարուցվել է քրեական գործ
![Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող. հարուցվել է քրեական գործ Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող. հարուցվել է քրեական գործ](https://investigative.am/storage/files/2016/02/1454655332,471.jpeg?token=ce3c785e83a4ca95ec314fe84ecb2fb100ab3e25)
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։
05.02.2016թ.՝ ժամը 03:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն: