Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
    20.05.17, 07:08

    Հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանը

    Հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանը

    Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։

    2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

    Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: