Հակառակորդի դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել հայկական զինված ուժերի մարտական հենակետ. ունենք երկու զոհ. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ`հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու անձի սպանության դեպքի առթիվ:
28.02.2015թ` ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է ներթափանցել N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից մահացել են նույն զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանը և ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Գրիգորի Բարոյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։