Լրահոս
08.09.21, 10:42

Հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեում (լուսանկարներ)

Հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեում (լուսանկարներ)

ՀՀ-ում կիբեռհանցավորության կանխարգելման և վերջինիս հակազդման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ԵԱՀԿ հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում, 2021թ. սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ կիբեռհանցագործությունների և դրան առնչվող թվային տվյալների քրեագիտական շտեմարանի ներդրմանն առնչվող հարցերի համապարփակ ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը նշեց, որ արդի ժամանակահատվածում, երբ հանցագործություններն առավել հաճախ, քան երբևէ կատարվում են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, դրանց հակազդման համար իրավապահ մարմիններին անհրաժեշտ են համարժեք, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգեր: Այդ գործիքակազմում կարող է կարևոր դեր ունենալ Մեծ Տվյալների (Big Data) մշակման համակարգերի ներդրումը, ինչպես նաև տարբեր մարմիններում և ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով քննության ընթացքում հասանելի դարձած թվային տվյալների շտեմարանի ստեղծումն ու կիրառումը: Փարձագետը նշեց, որ նմանատիպ և ավելի գլոբալ ու համապարփակ շտեմարաններ, արդեն իսկ լայն կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում, որոնք հանդիսանում են անփոխարինելի գործիք ոչ միայն կիբեռհանցագործությունների, այլև ցանկացած հանցագործության բացահայտման և քրեական գործերով արդյունավետ քննության համար:

Հայաստանի Հանրապետությունում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում փորձագետի կողմից կներկայացվեն առաջարկություններ՝ քրեագիտական շտեմարանի ստեղծման հետագա քայլերի վերաբերյալ: