Հանձնարարական՝ դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի բժշկական հոգեբանության ամբիոնի մասնագետներին հանձնարարելու վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հանձնարարական`
ԴԱՏԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների պետերին
20 սեպտեմբերի 2016թ. թիվ 51-Լ
Հայաստանի Հանրապետությունում դատահոգեբանական փորձաքննություններ իրականացնող փորձագիտական հիմնարկների ծանրաբեռնվածությունը թոթափելու, քրեական գործերով նախաքննության ժամկետների երկարացումները նվազեցնելու, վարույթի մասնակիցների՝ քրեական գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքը երաշխավորելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1.Քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննություններ նշանակելու անհրաժեշտության դեպքում դրանց կատարումը, որպես կանոն, հանձնարարել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի մասնագետներին՝ բացառությամբ համալիր փորձաքննությունների:
2.Փորձաքննություն նշանակելու մասին որոշումն ուղեկցող նամակով ուղարկել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
3.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննությունների ծառայության գործընթացը՝ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
4. Հետագա վճարումն ապահովելու նպատակով՝ փորձաքննության կատարողական ակտը եռօրյա ժամկետում ուղեկցող նամակով հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
5.Սույն հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին:
6. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Ա. Գ. Հովսեփյան