ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
24.03.20, 08:41

Հանձնարարական՝ ՔԿ վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքները պատշաճ կազմակերպելու, նախաքննության ընթացքում թույլ տրված թերությունները հնարավոր սեղմ ժամկետում հայտնաբերելու և վերացնելու վերաբերյալ (ինկորպորացված տարբերակ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ




Հանձնարարականը՝ 




ք.Երևան, 29.10.2018թ., 168-Լ հանձնարարական
նկորպորացիա առ 24.03.2020թ. N 44-Լ
 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`

 

Հանձնարարում եմ՝

 

1. Հայաստանի  Հանրապետության  քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների պետերին, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների պետերին, զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետին, ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների պետերին՝

1) յուրաքանչյուր երկուշաբթի համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին, ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետին ներկայացնել քրեական գործ հարուցելը մերժելու, քրեական գործ հարուցելու, քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարացնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումները դատախազի կողմից վերացնելու, մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին դատախազի որոշումների և դրանց դեմ ներկայացված առարկությունների, ինչպես նաև դատախազի ցուցումների, դատախազական ներգործության այլ միջոցներ կիրառելու մասին որոշումների և դրանց դեմ ներկայացված առարկությունների, քրեական գործով ձերբակալվածին ազատելու, մեղադրյալին կալանքից ազատելու, դատախազի ցուցումով անձին ձերբակալելու և ձերբակալվածին ազատելու վերաբերյալ դատավարական փաստաթղթերի պատճենները.
2) սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացնելու հետ միաժամանակ դրանց,  ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով  ներկայացված միջնորդագրերի, միջնորդագրերի քննարկման արդյունքում ստացված գրավոր հաղորդումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալները (Ձև 1) «մալբրի էլեկտրոնային համակարգով ուղարկել Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն: (փոփ. 23.08.2019. N 129-Լ, 24.03.2020թ.  N 44-Լ)

2. Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին, ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետին՝ սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունն ամփոփել եռօրյա ժամկետում և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին ներկայացնել եզրակացություն՝ որոշումների կայացման պատճառների վերաբերյալ:

2.1. Քրեական գործ հարուցելու, քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարացնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին քննիչի որոշումները հսկող դատախազի կողմից վերացնելու, մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, դատախազի ցուցումների (այդ թվում՝ քրեական գործերով նույնանման փաստական հանգամանքների վերաբերյալ տարբեր իրավական դիրքորոշում արտահայտող),  ինչպես նաև քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու կամ դատախազների կողմից այլ  ներգործության միջոցներ կիրառելու և դրանց պատճառների վերաբերյալ յուրաքանչյուր ամիս զեկուցել Կոմիտեի նախագահին հետևյալ ժամկետներում՝

1) Կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետը և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալը՝  հաջորդող ամսվա 1-ին աշխատանքային օրը.
2) Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետը և ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետը՝  հաջորդող ամսվա 2-րդ աշխատանքային օրը.
3) Կոմիտեի մարզային և Երևան քաղաքի քննչական վարչությունների աշխատանքները համակարգող տեղակալը և Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը՝ հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը: (լրաց. 23.08.2019. N 129-Լ, խմբ. 24.03.2020թ.N 44-Լ)

3. Կոմիտեի  հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝ ամփոփել սույն հանձնարարականի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ստացված թվային տվյալները  շաբաթական  և ամսական կտրվածքով:  Շաբաթական ամփոփ թվային տվյալները Կոմիտեի նախագահին ներկայացնել յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ ամսական ամփոփումները՝ գրավոր զեկուցագրի տեսքով մինչև հաջորդող ամսվա 10-ը: (փոփ. 23.08.2019. N 129-Լ, 24.03.2020թ.N 44-Լ)

4. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին: (խմբ. 24.03.2020թ.N 44-Լ)

5. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

                                                                                                                 

   Հ. Գրիգորյան

 

Ձև 1


 

   

հ/հ

ընդամենը

Առարկությունների, բողոքար-կումների քանակը կամ   միջնորդագրերի քննարկման արդյունքում ստացված գրավոր հաղորդումների քանակը

Դատախազի որոշման  անվանումը

քրեական գործ հարուցելը մերժելու  մասին որոշումը  վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշում

1

 

 

քրեական գործի հարուցումը վերացնելու մասին որոշում

2

 

 

քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

3

 

 

քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

4

 

 

 քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

5

 

 

քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

6

 

 

մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին որոշում

7

 

 

Այլ դատախազական ակտեր

դատախազի ցուցում

 

8

 

 

որից

անձին ձերբակալելու 

9

 

 

անձին ձերբակալումից ազատելու

 

10

 

 

մեղադրյալին կալանքից ազատելու

11

 

 

քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշում

12

 

 

դատախազական ներգործության այլ միջոցներ

 

13

 

 

Քննիչի  որոշման  անվանումը

 

 

 

ձերբակալումից ազատելու մասին որոշում

 

 

 

 

14

 

 

Միջնորդագիր

 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով  ներկայացված միջնորդագիր

 

 

15