Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց
Հանրային լայն շրջանակներին հայտնի Արշակ Սադոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ կապված 2016 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար իր որդուն մեղադրանք առաջադրելու հետ։
Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, հետեւապես ձեռնպահ կմնանք փաստական հանգամանքներին անդրադառնալուց. փաստենք միայն, որ Ա.Սադոյանն ակնհայտորեն աղավաղված է ներկայացնում ՀՀ ՔԿ Նախագահի մոտ մասնավոր ընդունելության զրույցի բովանդակությունը, որոնց անդրադառնալ հարկ չենք համարում։
Ընդ որում՝ ասուլիսն ուղեկցվել է հասարակական-քաղաքական գործչին անհարիր՝ վիրավորանք ու զրպարտություն պարունակող, մարդու պատիվն ու արժանապատվությունն արատավորող բառապաշարով, որը թողնում ենք իրեն՝ ըմբռնումով մոտենալով նրա անկշռադատված վարքագծին։ Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց։
Պարզապես մեջբերենք Մարկոս Ավրելիոսի խոսքերը. «Բավական չէ՞ ճամարտակել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մարդը. ժամանակն է մարդ դառնալ»: