Լրահոս
    18.04.19, 11:58

    Հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

    Հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1983թ. ծնված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 13:35-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Նորագավիթի գերեզմանատանն իր եղբայրն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:

    Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից կախված վիճակում:

    Պարզվել է, որ տղամարդը Նորագավիթի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին:

    Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

    Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

    Կատարվում է նախաքննություն:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: