Լրահոս
14.07.20, 08:57

Հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով

Հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով

2020թ. հուլիսի 12-ին՝ժամը 23:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն  կատարած անձը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Երևան քաղաքի 53-ամյա բնակչի կրծքավանդակին և բազկին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի 4-5-րդ միջկողային շրջանի ու ձախ բազկի կտրած-ծակած վերքերի ձևով  ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 53-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվել են արնանման հետքեր,  առգրավվել են տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: