Լրահոս
23.02.15, 13:12

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասներին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասներին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասներին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

2015 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 19:20-ին, Արմենիա բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ նշված կենտրոն կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքով բժշկական օգնության է տեղափոխվել 2000թ. ծնված Բ.Նիկողոսյանը:

Նույն օրը՝ ժամեր անց՝ ժամը 21:45-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ նշված կենտրոն կրծքավանդակի հետին շրջանի պատռված վերքով բժշկական օգնության է տեղափոխվել 14- ամյա, Երևան քաղաքի բնակիչ Վ.Սահակյանը: 
Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ անչափահասները նշված վնասվածքներն ստացել են 2015 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի թիվ 195 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ 

Պարզվել է նաեւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 2015 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, մեղայականով ներկայացել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին: Վերջինս հանձնվել է ծնողի հսկողությանը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: