Լրահոս
    16.12.16, 13:48

    Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ

    Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ

    ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող բանկոմատից հափշտակության փորձ կատարելու դեպքի առթիվ։

    2016 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը  08:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:

    Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 04:15-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, փորձել է պայթյունի եղանակով բացել բանկոմատը և հափշտակել առկա՝ առանձնապես խոշոր չափերով գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

    Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

    Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են մի շարք փորձանմուշներ։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

    Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։