Լրահոս
01.04.19, 10:20

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 20:20-ին, «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկ»-ի  պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի բնակչուհին՝ ծնված 1992թ.:  

Նույն օրը ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել նաև Գավառ քաղաքի բնակչից այն մասին, որ 2019թ. մարտի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր կնոջը՝ տարել է «Գավառ ԲԿ» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք՝ հղիությունն  ընդհատելու նպատակով, և ժամը 20:00-ի սահմաններում տեղեկացել է, որ կինը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 27-ամյա կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: