Լրահոս
21.01.16, 14:47

Հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 144/6-րդ հասցեում գտնվող հագուստի խանութ-սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 144/6-րդ հասցեում գտնվող հագուստի խանութ-սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ


Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 144/6-րդ հասցեում գտնվող հագուստի խանութ-սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ։

Հունվարի 19-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել են քաղաքացիներ Ս.Հովեյանի և Ա.Արսենյանի հաղորդումների հիման վրա ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերը։

Ըստ ստացված հաղորդումների՝ 2016թ. հունվարի 19-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը պայթեցման միջոցով կոտրելու եղանակով վնասել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 144/6-րդ հասցեում գտնվող հագուստի խանութ-սրահի ապակին, գույքը՝ պատճառելով խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Հովեյանի ամուսինը ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ 2015թ. նոյեմբեր ամսին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 146-րդ շենքի դիմաց գտնվող տաղավարում իրեն ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բավարար հիմքեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ, որը հունվարի 20-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ հունվարի 21-ի դրությամբ նշված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտե մուտք չի եղել։