Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
07.04.15, 08:34

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ավագ ենթասպայի սպանության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ավագ ենթասպայի սպանության դեպքի առթիվ

 

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում է նախաքննություն: