Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
02.10.14, 12:22

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Դ.Նավասարդյանի սպանության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Դ.Նավասարդյանի սպանության դեպքի առթիվ

2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:


Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության  հատկանիշներով:


Կատարվում է նախաքննություն: