Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
![Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ](https://investigative.am/storage/files/2015/04/1428497097,3569.jpeg?token=def1925568365440d8a860f5ce8f89b236b69ae4)
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
07.04.2015թ.՝ ժամը 17:15-ի սահմաններում, ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Լևոն Մուշեղի Միրզոյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: