Լրահոս
16.09.20,
13:55
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամազյանի սպանության դեպքի առթիվ
2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամազյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: