Լրահոս
13.01.15,
10:17
Հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է հետիոտնի մահը:
2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 21.05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը «գանգուղեղային վնասվածք, ձախ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ Սարո Պողոսյանը և Լուսինե Սահակյանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բնակիչները 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 20-ի սահմաններում, վրաերթի են ենթարկվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 66ա շենքին հարակից ճանապարհահատվածում։ Պարզվել է վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը, վարորդի ինքնությունը։
Դեպքից հետո Սարո Պողոսյանը և Լուսինե Սահակյանը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Նույն օրը Սարո Պողոսյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ 2015 թվականի հունվարի 6-ին մահացել է:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է: