Լրահոս
    23.05.16, 10:40

    Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

    Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած  ավտովթարի դեպքի առթիվ

    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած  ավտովթարի դեպքի առթիվ։

    Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Դարբինյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի  միկրոավտոբուսը  Գյումրի քաղաքի թիվ 9ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մեղատյա էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ  վարորդը և ևս  7 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ  մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար, նշանակվել են փորձաքննություններ։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: