Լրահոս
10.09.14, 14:17

Հարուցվել է քրեական գործ` սոցիալական ցանցում Հ.Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` սոցիալական ցանցում Հ.Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ

Սեպտեմբերի 10-ին Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «www.facebook.com» սոցիալական ցանցի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ:

2014 թվականի սեպտեմբերի 05-ին ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Հովհաննես  Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:

Նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 10-ին ստացվել են Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում  եւ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: