Լրահոս
05.03.16, 14:34

Հարուցվել է քրեական գործ՝ Տավուշում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Տավուշում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով`2016թ. մարտի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 4.2 կիլոմետրի հատվածում, Ս.Նազլուխանյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել մետաղյա արգելապատնեշին և ընկել ճանապարհի հարակից ձորը:

Ավտոպատահարի հետևանքով մեքենայի  ուղևոր, 1972թ. ծնված Ա.Նազլուխանյանը մահացել է, իսկ վարորդ, 1962թ. ծնված Ս.Նազլուխանյանը և մյուս ուղևորները՝ 1979թ. ծնված Ք.Խարազյանը, 1998թ. ծնված Ա.Նազլուխանյանը և 2002թ. ծնված Վ.Նազլուխանյանն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2016թ. մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափությունը:

Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ: