Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
30.08.21, 12:43

Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կատարած աշխատանքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ա-ի կողմից՝ 22.02.2021-22.08.2021թթ. ժամանակահատվածում պարբերաբար մասնագիտական խորհրդատվություն է իրականացվել ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների վարույթում քննվող մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ պետությանը պատճառված գույքային վնասով, կոռուպցիոն և ոչ կոռուպցիոն բնույթի, ինչպես նաև հարկերից չարամտորեն խուսափելու, կանխամտածված սնանկության, կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և վարկերի ոչ նպատակային օգտագործման և ֆինանսական բուրգի ստեղծման բնույթի գործերով, որոնք վերաբերել են քրեական գործերով դատահաշվապահական և դատատնտեսագիտական, դատահաշվապահական և դատապրանքագիտական ու դատաշինարարատեխնիկական համալիր փորձաքննությունների նշանակմանը, կոնկրետ դեպքում, փորձագետներին առաջադրվող հարցերին, ինչպես նաև այդ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ձեռքբերմանը: Բացի այդ, Վ.Առուստամյանը ստորև ներկայացված քրեական գործերով որպես դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող անձ, քննչական գործողությունների շրջանակներում ներգրավվել է որպես մասնագետ.

 

  1. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քրեական գործով ձեռքբերված և գործին առնչվող հաշվապահական փաստաթղթերի զննության անհրաժեշտություն է առաջացել: Այդ իսկ պատճառով մասնագետի մասնակցությամբ իրականացվել է շուրջ 8 (ութ) տարիների կտրվածքով քրեական գործի նյութերում առկա հաշվապահական սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերում արտացոլված տվյալների զննություն: Տվյալ ժամանակաշրջանում գործող և դատահաշվապահական ու դատատնտեսագիտական փորձաքննությունների առարկաներին, ինչպես նաև քրեական գործով պարզման ենթակա հարցերին վերաբերող նորմատիվ ակտերի պահանջների շրջանակներում, նշված տվյալները ենթարկվել են զննության, որի արդյունքում էլ ձեռք է բերվել ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների ու պարտավորությունների, ինչպես նաև զուտ ակտիվների  դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ: Բացի այդ, կատարված զննությամբ պարզվել է հետազոտվող ժամանակաշրջանում տվյալ ընկերության դրամարկղի և հաշվարկային հաշվի շարժի փաստաթղթային հիմնավորվածությունը և տվյալ քրեական գործով բողոքարկողի կողմից իրեն պատճառված վնասի վերաբերյալ բարձրացված հարցերի փաստաթղթային արժանահավատությունը:
  2.  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում է քրեական գործում առկա սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերում ամրագրված տվյալների, ինչպես նաև տվյալ ընկերության բանկերում պահվող հաշվարկային հաշիվների շարժի զննություն և այդ զննության արդյունքների համադրում: Զննության աշխատանքները շարունակվում են, բացի այդ, պետք է նշել, որ քննիչի կողմից պետք է զննությանը տրամադրվի լրացուցիչ փաստաթղթեր, որպիսիք զուտ հաշվապահական և տնտեսագիտական տեսանկյունից փաստաթղթային առումով հնարավորություն կընձեռեն պարզելու անհիմն կարգով տնօրինված գումարների չափը և տնօրինողներին:
  3. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի շրջանակներում իրականացվել են սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերում արտացոլված տվյալների, նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների, ընկերությունների աշխատակիցների կողմից մատուցված ծառայությունների, ինչպես նաև ձեռքբերված դիզելային վառելանյութի ծախսի փաստաթղթավորման արժանահավատության պարզման նպատակով զննություն: Կատարված զննության արդյունքում պարզվել է, որ ավտոտեխսպասարկման գծով տվյալ ընկերությունն առանց ծառայություններ մատուցելու բյուջեից ստացել է խոշոր չափի գումարներ, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է վնաս: Միաժամանակ հարկ է նշել նաև, որ վերոհիշյալ մյուս քրեական գործով իրականացված փաստաթղթային զննության արդյունքում ի հայտ է բերվել, որ այդ ընկերության որոշ աշխատակիցներ հետազոտվող ժամանակաշրջանի կտրվածքով տարբեր մատակարարներից ձեռքբերված և իրենց նյութական պատասխանատվությանը վստահված դիզելային վառելանյութն ամբողջությամբ չեն օգտագործել ընկերության կարիքների համար և բացի այդ, ընկերության կողմից տեղում նշված չօգտագործված վառելիքի քանակություն ի հայտ չի բերվել: Սա նշանակում է, որ զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից հիշյալ աշխատակիցների կողմից ընկերությանը պատճառվել է խոշոր գումարների չափով վնաս: Հարկ է նշել, որ վերոհիշյալ 2 (երկու) քրեական գործերով զուտ մասնագիտական առումով քրեական գործերի նյութերում առկա փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռքբերված տվյալներն ամբողջությամբ ենթարկվել են զննության:
  4. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվել է սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռքբերված տվյալների, ինչպես նաև ընկերությունների կողմից  տարբեր բանկերում պահվող հաշվարկային հաշիվների շարժի զննությունից  պարզվել է, որ.
  • Ընկերություններում հարկային մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացված ստուգումներով արձանագրվել է, որ դրամարկղային գրքերի վարում չի իրականացվել և, բացի այդ, դրամարկղային գործառնությունները չի գրանցվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում, որով և խախտվել է հարկային օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
  • Ընկերությունը, համաձայն հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պարտավոր էր դրամարկղում պարտադիր կարգով յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջում իրականացնել գույքագրում՝ դրամարկղում առկա կանխիկ դրամի ավելցուկի կամ պակասորդի պարզման  նպատակով:  Կատարված զննության արդյունքներից երևում է, որ ընկերություններում նման գործողություններ չեն կատարվել:
  • Ելնելով վերը շարադրված զննության արդյունքներից և քրեական գործի նյութերում առկա դրամարկղային մուտքի ու ելքի օրդերներում արտացոլված տվյալներից, իրականացված զննության արդյունքում կազմվել են հավելվածներ, որոնցում արտացոլվել են թե ընկերություններում առկա դրամարկղային մուտքերի և ելքերի օրդերներում արտացոլված տվյալներով՝ 2017-2019թթ. Ժամանակաշրջանում որքան գումարներ են մուտքագրվել և ելքագրվել, ինչպես նաև ում կողմից և ինչ նպատակներով:
  • Ելնելով վերոհիշյալ զննության արդյունքբներից և հաշվի առնելով, որ ընկերություններում խախտվել են «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման» կարգով սահմանված պահանջները, ուստի նման պայմաններում իրականացվող զննությամբ, զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից, փաստաթղթային առումով հնարավոր չէ պարզել, արդյոք, 01.01.2020թ.-ի դրությամբ 2 (երկու) կազմակերպությունների դրամարկղերում կանխիկ դրամի ավելցուկ կամ պակասորդ առկա եղել է թե ոչ:

Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:

5.  ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում է սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռքբերված, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված հաշվետվություններում արձանագրված փաստարկների զննություն, որի արդյունքում էլ զուտ հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական տեսանկյունից հնարավորություն կընձեռվի պարզելու, արդյո՞ք, դրամական միջոցների անհիմն տնօրինումներ կատարվել են, թե՞ ոչ, եթե այո,ապա կոնկրետ ինչ գումարի չափով:

Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:

6. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվել է սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերում ամրագրված, նախաքննությամբ ձեռք բերված, ինչպես նաև իրականացված գույքագրումների վերաբերյալ կազմված գույքագրման ցուցակներում և համեմատական տեղեկագրերում արձանագրված տվյալների զննություն, որի արդյունքում էլ զուտ հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական տեսանկյունից հնարավորություն է ընձեռնվել, պարզելու հետազոտվող ընկերության պահեստներից անհիմն կերպով տնօրինված ապրանքանյութական արժեքների գումարի չափը: 

Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:

7. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում իրականացվում է համապատասխան նորմատիվ ակտերի պահանջներից ելնելով, փաստաթղթային ստուգման մեթոդի մեջ ներառված՝ փաստաթղթերի ստուգում ըստ ձևի, թվաբանական և նորմատիվային հետազոտման եղանակների, ինչպես նաև հանդիպակաց ստուգման մեթոդի կիրառմամբ իրականացվում է սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռք բերված տվյալների զննություն, որը և զուտ հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական տեսանկյունից նախաքննությունն իրականացնող մարմնին հնարավորություն կտա պարզելու, թե տվյալ համայնքի կողմից հավաքագրված դրամական միջոցներից անհիմն տնօրինումներ տեղի են ունեցել, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչ եղանակով և ինչ գումարի չափով:

Պետք է նշել, որ հիշյալ քրեկան գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:

ՀՀ քննչական կոմիտե