Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2022թ. փետրվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ա-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- Քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչը կայացրել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Տվյալ քրեական գործերով քննիչի կողմից զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին: Այդ իսկ պատճառով մասնագետների կողմից վերոհիշյալ քրեական գործերով լիարժեք զննություն կատարելու համար մասնագետները քննիչին մատուցել են ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների ներկայացման վերաբերյալ: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- Քրեական գործով, ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները արդեն իսկ տրամադրվել են: Ելնելով շարադրվածից,ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- Քրեական գործով, ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Քրեական գործով քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները ենթարկվում են զննության: ՈՒսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Հիշյալ քրեական գործով փաստաթղթային զննության կատարումն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Նշված քրեական գործի մասով իրականացվել թվով 2 զննություններ որոնց կատարումն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչի, վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով, նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Հիշյալ քրեական գործի մասով իրականացված զննություն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Հ.Կ.Գ գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Նշված քրեական գործի մասով իրականացվել թվով 2 զննություններ որոնց կատարումն ավարտված է:
- ՀՀ քնչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված հաշվապահական սնանկությանը առնչվող փաստաթղթերը: Զննության գործնթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի և նախաքննությամբ ձեռք բերված նյութերի լրացուցիչ զննության արդյունքում պարզվել են գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվում «***» ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր: Զննության են ենթարկվել ***-ին և «***» ընկերությանը պատկանող շուրջ 2 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Շ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- Քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչը կայացրել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Տվյալ քրեական գործերով քննիչի կողմից զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին: Այդ իսկ պատճառով մասնագետների կողմից վերոհիշյալ քրեական գործերով լիարժեք զննություն կատարելու համար մասնագետները քննիչին մատուցել են ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների ներկայացման վերաբերյալ: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- Քրեական գործով, ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները արդեն իսկ տրամադրվել են: Ելնելով շարադրվածից,ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- Քրեական գործով, ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Քրեական գործով քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները ենթարկվում են զննության: ՈՒսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Հիշյալ քրեական գործով փաստաթղթային զննության կատարումն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Նշված քրեական գործի մասով իրականացվել թվով 2 զննություններ որոնց կատարումն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչի, վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով,նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն քննչական բաժնում քննվող թիվ քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Հիշյալ քրեական գործի մասով իրականացված զննություն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Հ.Կ.Գ գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Նշված քրեական գործի մասով իրականացվել թվով 2 զննություններ որոնց կատարումն ավարտված է:
- ՀՀ քնչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված հաշվապահական սնանկությանը առնչվող փաստաթղթերը: Զննության գործնթացն ավարտված է:
3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Է.Պ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված հաշվապահական սնանկությանն առնչվող փաստաթղթերը: Մասնագետների կողմից իրականացված փաստաթղթային զննության ընթացքում ուսումնասիրվել են սնանկությանն առնչվող ծավալուն փաստաթղթեր, որոնց հետազոտվող ժամանակաշրջանն ընդգրկում է շուրջ 15 տարի: Զննության արդյունքում զուտ հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև տնտեսագիտական տեսանկյունից, ի հայտ են բերվել, թե «***» և «***» ընկերությունների միջև տեղի ունեցած գործարքները, ինչպես նաև «***» ընկերության կողմից ձեռնարակատիրական գործունեություն ծավալելու համար մշակված ռազմավարությունը, գործարքների փաստաթղթավորումը և այդ փաստաթղթերում ամրագրված տվյալների հիման վրա տրված հաշվապահական ձևակերպումները, արդյոք ուղղված էին «***» ընկերությունում կանխամտածված սնանկության հատկանիշների ստեղծմանը, թե ոչ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի և նախաքննությամբ ձեռք բերված նյութերի լրացուցիչ զննության արդյունքում պարզվել են գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվում «***» ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր: Զննության են ենթարկվել ***-ին և «***» ընկերությանը պատկանող շուրջ 2 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Ներկայումս մասնագետի կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Շ.Ռ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- Ø ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում և ՔԿ տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 83 էլեկտրոնային ապացույցների զննություններ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված թվով 4 էլեկտրոնային ապացույցների զննություններ, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 11682000 (տասնմեկ միլիոն վեց հարյուր ութսուներկու հազար) ՀՀ դրամ:
5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Կ.Ա-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող տարբեր տեսակի հրամանների (նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ) հրամանների մուտքագրում բազա, նորնշանակվածների համարէ աշխատավարձի ձևավորում և անձնագրային տվյալների մուտքագրում հարկային բազա (94 հրաման).
- Աշխատակիցների ամենամյա ստաժների վերահաշվարկ (30 աշխատակցի համար).
- Աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, վերջնահաշվարկներ, անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, դրամական օգնությունների և հունվար ամսվա հասանելիք պարգևավճարի հաշվարկ (արձակուրդ -35, անաշխատունակության թերթիկներ - 50, վերջնահաշվարկ - 7, օգնություն - 3).
- Մասնակցել է 2021 թվականի տարեկան հածվետվության կազմման աշխատանքներին.
- Մասնակցել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփման աշխատանքներին.
- ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացրած հունվար ամսվա աշխատաժամանակի տեղեկագրերի ստացում, մշակում, դրանց հիմքով աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ՝ (25 տեղեկագրեր՝ շուրջ 460 աշխատակցի համար):
6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության գնումների բաժնի աշխատանքներում ներգրավված փորձագետ Ն.Բ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23 դեկտեմբերի 2021 թվականի N 2121-Ն որոշումը հաստատվել է 12 համաձայնագիր՝ ֆինանսական պարտավորությունների վճարման ժամանակացույցը, որոնք մուտք են արվել PPCM համակարգ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար ՄԱ գնման ընթացակարգով նախաձեռնվել է գնման գործընթաց, մշակվել են գնման հայտով ներկայացված տվյալները և կազմվել են հրավերներ, որոնք ուղարկվել են հնարավոր մասնակիցներին, որի արդյունքներով կնքվել է թվով 3 պայմանագիր: Պայմանագրերը մուտք են արվել գնումների PPCM համակարգ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Մուտք են արվել PPCM համակարգ 38 թարգմանությունների ծառայություններ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ընդունվել է 3 գնման հայտ, որոնցում ներառված տեղեկությունները սահմանված կարգով մշակվել և ստեղծվել է մրցույթներ, համապատասխանաբար ՀՀ ՔԿ *** ծածկագրերով, որոնք հրապարակվել են Էլեկտրոնային աճուրդ համակարգում և 01.02.2022թ. դրությամբ ընթացքի մեջ են, ունեն տարբեր կարգավիճակներ:
- Կազմվել և կատարվել են հրապարակումներ gnumner.am կայքում.
Մասնավորապես թվով 42 գնման ընթացակարգերի իրական շահառուների մասին, շահերի բախման բացակայության մասին, պայմանագիր կնքելու մասին, կնքված պայմանագրերի մասին, պայմանագրերում կատարված փոփոխությունների մասին, գնահատող հանձնաժողովների նիստերի արձանագրությունների մասին հայերեն և ռուսերեն տարբերակներով փաստաթղթերը:
- Ստացվել են հայտեր, որոնց արդյունքում կատարվել են գնումների պլանի փոփոխություններ: Մասնավորապես կայացած ընթացակարգերի մասով պայմանով մրցույթների CPV կոդերը լրացվել են արդեն իսկ հաստատված և հրապարակված ֆինանսական միջոցներով:
- Չկայացած չափաբաժինների մասով կազմվել են զեկուցագրեր և ներկայացվել բաժնի պետին: