Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կատարած աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Է.Պ-ի կողմից՝ 22.07.2020-22.01.2021թթ. ժամանակահատվածում պարբերաբար մասնագիտական խորհրդատվություն է իրականացվել ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների վարույթում քննվող մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ պետությանը պատճառված գույքային վնասով կոռուպցիոն և ոչ կոռուպցիոն բնույթի գործերով, որոնք վերաբերել են քննության համար անհրաժեշտ ելակետային տվյալների ձեռքբերմանը, նախաքննության պլանավորմանը, քննության համար հետաքրքրություն ներկայացնող հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերի առգրավմանը, դրանց ճիշտ ընտրությանը, փորձաքննությունների նշանակմանը և այլն:
Բացի այդ, Է.Պ-ն, ստորև ներկայացված քրեական գործերով որպես դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող անձ, քննչական գործողությունների շրջանակներում ներգրավվել է որպես մասնագետ.
1. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Է.Պ-ի մասնակցությամբ իրականացվել է թվով 6 համակարգիչներում առկա հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հաշվարկային հաշիվների քաղվածքների, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի հաշվարկների, այդ թվում՝ ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ արտացոլված տվյալների զննություն և վերլուծություն, որի արդյունքում ձեռք են բերվել քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
2. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Է.Պ-ի մասնակցությամբ իրականացվել է ֆինանսական շրջանառությանը վերաբերող փաստաթղթերի, մասնավորապես՝ շուրջ 5 /հինգ/ տարիների ընթացքում կազմված ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև դուրս գրված ու ստացված հաշիվ-ապրանքագրերի զննություն, որի արդյունքում ձեռք են բերվել քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
3. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Է.Պ-ի մասնակցությամբ իրականացվել է մեծածավալ, մի քանի տասնյակ թղթապանակներից բաղկացած հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերի, մասնավորապես՝ հաշիվ-ապրանքագրերի, հանձնման-ընդունման ակտերի, պայմանագրերի մաքսային գործերի զննություն, որի արդյունքում վեր են հանվել քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ։
4. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Է.Պ-ի մասնակցությամբ իրականացվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական շրջանառությանը վերաբերող փաստաթղթերի, մասնավորապես՝ շուրջ 15 (տասնհինգ) բանկերում պահվող շուրջ 70 (յոթանասուն) հաշվարկային հաշիվների քաղվածքների, ինչպես նաև իրականացված անհաշիվ գործարքների զննություն, որի արդյունքում նույնպես պարզվել են գործի քննության համար նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
5. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Է.Պ-ի մասնակցությամբ առգրավվել են 2014-2019 թվականներին կազմված թվով 14 թղթապանակներում ներառված հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերը, մասնավորապես՝ ներմուծման փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագրերը, հաշվարկ-հաշվետվությունները, գործուղման թերթիկները, դրամարկղի գիրքը և կից օրդերները, գնումների վերաբերյալ պայմանագրերը և պետական գնումներին մասնակցելու հայտերը, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչպես նաև ընկերության վերաբերյալ վարվող համակարգչային ծրագրերի բազաներ:
6. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Է.Պ-ի մասնակցությամբ կատարվել է ֆինանսական շրջանառությանը վերաբերող փաստաթղթերի մասնավորապես՝ շուրջ 4 /չորս/ տարիների ընթացքում կազմված ծառայությունների մատուցման, գնումների վերաբերյալ պայմանագրերի և պետական գնումներին մասնակցելու հայտերի, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի, դուրս գրված ու ստացված հաշիվ-ապրանքագրերի զննություն, որի արդյունքում ձեռք են բերվել քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ: