Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
01.07.20,
10:59
Հաշվետվություն՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ռ.Շ-ի մասնակցությամբ՝ 23.03.2020-23.06.2020թթ. ընկած ժամանակահատվածում իրականացվել է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 142 էլեկտրոնային ապացույցների զննություններ:
Էլեկտրոնային ապացույցներից թվով 72-ը իրենցից ներկայացրել են բջջային սարքեր (բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ), իսկ մյուս թվով 72-ը՝ համակարգիչների և տեսագրիչ սարքերի հիշողության կրիչներ:
Էլեկտրոնային ապացույցներից թվով 72-ը իրենցից ներկայացրել են բջջային սարքեր (բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ), իսկ մյուս թվով 72-ը՝ համակարգիչների և տեսագրիչ սարքերի հիշողության կրիչներ: