Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
    01.11.20, 11:37

    Հաշվետվություն՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի աշխատանքներում ներգրավված փորձագետի կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ

     

     

     

     

     

       

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի փորձագետ Գ.Գ-ի կողմից 26.08.2020-26.10.2020թթ. ընկած ժամանակահատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները.


    ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  1

                                   ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ  համայնքի  1-ին փողոց  3/3 հասցեում գտնվող վարչական շենքի՝ մինչ նախագծա-նախահաշվային աշխատանքների վերաբերյալ  

     

                                                                    


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


    ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ  համայնքի  1-ին փողոց  3/3 հասցեում գտնվող վարչական շենքի՝ մինչ նախագծա-նախահաշվային աշխատանքների համար կատարվել է ակնադիտական ուսումնասիրություն շենքի տեխնիկական վիճակի և նախագծա-նախահաշվային փուլում ընդգրկվող աշխատանքների վերաբերյալ, ելակետայի տվյալներ տրամադրելու նպատակով:

    Ակնադիտական ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ Քննչական Կոմիտեի կողմից նշանակված փորձագետի ՝( Գևորգ Գագիկի Գևորգյան , անձնագիր AS0634485, տրված՝ 049-ի կողմից 04.06.2019թ.) կողմից: ՈՒսումնասիրության և հետազոտության աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել մի շարք աշխատանքներ ՝որոնք անհրաժեշտ է ներառել նախագծա-նախահաշվային աշխատանքների մեջ: Հաշվի է առնվել նաև 15.06.2020թ.տրված՝ Ա/Ձ   Մուրադ Տիգրանյանի (Շենքերի և շինությունների սեսմակայունության մասնագետ շինարար-կոնստրուկտոր պետ . լիցենզիա  16639) կողմից տրված եզրակացությունը:

    Շինության առկա վիճակի ուսունասիրությունը ցույց է տվել`

     

    • Հիմքերը , որմնախարիսխը , պատերի ստորին հատվածները  քայքայված են    խոնավության հետևանքով  ( նկարներ 1):
    • Դռներն ու պատուհանները չեն համապատասխանում վարչական և ադմինիստրատիվ շինության շահագործման պայմաններին ( նկարներ 2)՝ պատուհանները բացվում են դեպի դուրս, իսկ դռները մետաղյա են՝ նախատեսված խցերի համար:
    • Հատակագծային լուծումները ենթակա են փոփոխության ՝վերահատակագծման :
    • Փաստացի չեն գործում սանհանգույցները և գտնվում են անմխիթար վիճակում՝ կոյուղատարը չի գործում, ջրամատակարարաում չկա                 ( նկարներ 3):
    • Չկա ջեռուցման համակարգ:
    • Տանիքի ջրահեռացումը  իրականացված է անկազմակերպ ՝ նպաստելով շինության որմնախարսխի քայքայմանը:
    • Շինության արտաքին տեսքը և բակային, մայթային հատվածը կարիք ունի բարեկարգման,պատերը՝ երեսպատման քարե սալերով կամ բարձորակ սվաղով, մայթերը դեկորատիվ բետոնով կամ սալահատակով:
    • Բացակայում է շինության անվտանգության համակարգը:
    • Շինության հարակից տարածքների կանաչապատումը գտնվում է անմխիթար վիճակում:


      Նկարներ 1

    •                 

             

                                                                                                                                               

       Նկարներ 2


      

                      

                     Նկարներ 3         

                                                                                             

           

                                                                                      

                                  ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ



                1.ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ  ՄԱՍ

    • Մշակել շինության վերակառուցման և վերնահարկի իրականացման  նախագծային փաթեթ՝ համաձայնեցնել համապատասխան մարմինների հետ:
    • Նախագծով կատարել  կառույցի սեյսմակայունության ուժեղացում՝ ըստ սեյսմիկայի  մասնագետի տված եզրակացության :
    • Կատարել շինության պարագծով, գրունտային ջրերի մեկուսացում շինության հիմքրից և որմնախարսխից՝ դրենաժի միջոցով :
    • Անհրաժեշտ է շինության հիմքերը  և որմնախարիսխը ջրամեկուսացնել  , կատարել սեյսմիկ մասնագետի եզրակացությանը համաձայն  հիմքերի ուժեղացում:
    • Կատարել շինության վերահատակգծում ՝համապատասխանեցնել շենքի նոր ֆունկցիոնալ շահագործմանը:
    • Նախագծել վերնահարկ:
    • Ներքին և արտաքին պատերի քայքայված սվաղային պատվածքի փոխարինում  նոր սվաղով պատերի ուժեղացումից հետո:
    • Կտարել ներքին հարդարման աշխատանքներ:
    • Ապամոնտաժել  գոյություն ունեցող շվաքարանը:
    • Բարեկարգել և  կանաչապատել տարածքը:

      2. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՍ
    • Նախագծել նոր ինժեներական ցանցեր (Էլետրակաֆիկացում)
    • Նախագծել նոր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ:
    • Նախագծել  շինության ջեռուցման հաակարգ:
    • Իրականացնել անվտանգության համակարգ (տեսահսկում և այլն)
    • Մոնտաժել  արտաքին լուսավորության ցանց:
     

    ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 2

    ՀՀ մարզ Արմավիր, համայնք Վաղարշապատ  ք. Մաշտոցի թիվ  81 հասցեում գտնվող վարչական շենքի՝ մինչ նախագծա-նախահաշվային աշխատանքների վերաբերյալ


                                               


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


    ՀՀ մարզ Արմավիր, համայնք Վաղարշապատ  ք. Մաշտոցի թիվ  81 հասցեում գտնվող վարչական շենքի՝ մինչ նախագծա-նախահաշվային աշխատանքների համար կատարվել է ակնադիտական ուսումնասիրություն շենքի տեխնիկական վիճակի և նախագծա-նախահաշվային փուլում ընդգրկվող աշխատանքների վերաբերյալ, ելակետայի տվյալներ տրամադրելու նպատակով:

    Ակնադիտական ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ Քննչական Կոմիտեի կողմից նշանակված փորձագետի ՝( Գևորգ Գագիկի Գևորգյան , անձնագիր AS0634485, տրված՝ 049-ի կողմից 04.06.2019թ.) կողմից: ՈՒսումնասիրության և հետազոտության աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել մի շարք աշխատանքներ ՝որոնք անհրաժեշտ է ներառել նախագծա-նախահաշվային աշխատանքների մեջ: Շինության առկա վիճակի ուսունասիրությունը ցույց է տվել`

     

    • Շինության նկուղային հարիկի պատերին  առկա են   քայքայումներ   խոնավության հետևանքով  ( նկարներ 1):
    • Դռներն ու պատուհանները հնամաշ են ( նկարներ 2)՝ պատուհանների  և դռների որոշ մասը ենթակա են փոխարինման ( շուրջ 30%):
    • Հատակագծային լուծումները ենթակա են փոփոխության   ՝ վերահատակագծման :
    • Սանհանգույցներից մի քանիսը կարիք ունեն վերանորոգման՝կոյուղատարը ևջրամատակարման ցանցը հնամաշ է:  
    • Չկա ջեռուցման համակարգ:
    • Չի գործում  լիարժեք  Էլեկտրամատակարարաում:
    • Շինության արտաքին տեսքը և բակային, մայթային հատվածը կարիք ունի բարեկարգման՝պատերի սրբատաշ տուֆե շարվածքը՝ տեղային վերանորոգման, մայթերը ՝դեկորատիվ բետոնով կամ սալահատակով:
    • Բացակայում է շինության անվտանգության համակարգը:
            Նկարներ 1
     
     
     
     
     
     
        Նկարներ 2
     
     
                                                                        

     

    ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 



                1. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ  ՄԱՍ

    • Մշակել շինության վերակառուցման նախագծային փաթեթ՝ համաձայնեցնել համապատասխան մարմինների հետ:
    • Նախագծով կատարել  կառույցի հակակոռողիոն միջոցառումներ:
    • Մշակել շինության տեղային քայքայումների ամրացման նախագծային լուծումներ:
    • Կատարել շինության վերահատակգծում ՝համապատասխանեցնել շենքի նոր ֆունկցիոնալ շահագործմանը:
    • Կտարել ներքին հարդարման աշխատանքներ:
    • Բարեկարգել և  կանաչապատել տարածքը:

      2. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՍ
    • Նախագծել նոր ինժեներական ցանցեր (Էլետրակաֆիկացում)
    • Նախագծել նոր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ:
    • Նախագծել  շինության ջեռուցման հաակարգ:
    • Իրականացնել անվտանգության համակարգ (տեսահսկում և այլն)
    • Մոնտաժել  արտաքին լուսավորության ցանց:
     

     ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 3


    ՀՀ մարզ Արմավիրի, համայնք Արմավիր  ք, Ե.Չարենցի փողոց  24 հասցեում գտնվող վարչական շենքի՝ մինչ նախագծա-նախահաշվային աշխատանքների վերաբերյալ


                                



    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

     

    ՀՀ մարզ Արմավիրի, համայնք Արմավիր  ք, Ե.Չարենցի փողոց  24 հասցեում գտնվող վարչական շենքի՝ մինչ նախագծա-նախահաշվային աշխատանքների համար կատարվել է ակնադիտական ուսումնասիրություն շենքի տեխնիկական վիճակի և նախագծա-նախահաշվային փուլում ընդգրկվող աշխատանքների վերաբերյալ, ելակետայի տվյալներ տրամադրելու նպատակով:

    Ակնադիտական ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ Քննչական Կոմիտեի կողմից նշանակված փորձագետի ՝( Գևորգ Գագիկի Գևորգյան , անձնագիր AS0634485, տրված՝ 049-ի կողմից 04.06.2019թ.) կողմից: ՈՒսումնասիրության և հետազոտության աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել մի շարք աշխատանքներ ՝որոնք անհրաժեշտ է ներառել նախագծա-նախահաշվային աշխատանքների մեջ: Շինության առկա վիճակի ուսունասիրությունը ցույց է տվել

     

    • Որմնախարսխի տեղային հատվածներում առկա են մասնակի քայքայումներ  , պատերի ստորին հատվածներում  նույնպես առկա են   ոչ մեծ քանակի քայքայումներ   խոնավության հետևանքով (նկարներ 1):
    • Դռներն ու պատուհանները հնամաշ են և չեն համապատասխանում  ժամանակակից վարչական և ադմինիստրատիվ շինության շահագործման պայմաններին ( նկարներ 2)՝ պատուհանների  և դռների մեծ մասը Խորհրդային ժամանկաշիջանի են և ենթակա են փոխարինման:
    • Հատակագծային լուծումները ենթակա են փոփոխության ՝վերահատակագծման :
    • Փաստացի չեն գործում սանհանգույցներից մի քանիսը, իսկ մնացածը կիսավթարային վիճակում են և գտնվում են անմխիթար վիճակում՝ կոյուղատարը ևջրամատակարման ցանցը հնամաշ է (նկարներ 3):
    • Չկա ջեռուցման համակարգ:
    • Տանիքի ծածկը իրականացված է ազբոշիֆերով և ենթակա է ամբողջությամբ վերակառուցման:
    • Շինության արտաքին տեսքը և բակային, մայթային հատվածը կարիք ունի բարեկարգման՝պատերի սրբատաշ տուֆե շարվածքը՝ տեղային վերանորոգման, մայթերը դեկորատիվ բետոնով կամ սալահատակով:
    • Բացակայում է շինության անվտանգության համակարգը:
    • Շինության հարակից տարածքների կանաչապատումը գտնվում է անմխիթար վիճակում:
     
           Նկարներ 1
     
     
       


    Նկարներ 2


      
          

    Նկարներ 3 


      


    ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ



               1. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ  ՄԱՍ

    • Մշակել շինության վերակառուցման նախագծային փաթեթ՝ համաձայնեցնել համապատասխան մարմինների հետ:
    • Նախագծով կատարել  կառույցի հակակոռողիոն միջոցառումներ:
    • Մշակել շինության տեղային քայքայումների ամրացման նախագծային լուծումներ:
    • Կատարել շինության վերահատակգծում ՝համապատասխանեցնել շենքի նոր ֆունկցիոնալ շահագործմանը:
    • Նախագծել  2-րդ հարկում գտնվող ՝հարևան ,հարակից ադմինիստրատիվ տարածքի  սանհանգույցը ևայդ հատվածը սպասարկող  արտաքին  աստիճանավանդակի բարեկարգումը:
    • Ներքին և արտաքին պատերի քայքայված սվաղային պատվածքի փոխարինում  նոր սվաղով պատերի մասնակի ուժեղացումից հետո:
    • Կտարել ներքին հարդարման աշխատանքներ:
    • Ապամոնտաժել  գոյություն ունեցող պատուհանների ճաղավանդակները:
    • Բարեկարգել և  կանաչապատել տարածքը:

      2. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՍ
    • Նախագծել նոր ինժեներական ցանցեր (Էլետրակաֆիկացում)
    • Նախագծել նոր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ:
    • Նախագծել  շինության ջեռուցման հաակարգ:
    • Իրականացնել անվտանգության համակարգ (տեսահսկում և այլն)
    • Մոնտաժել  արտաքին լուսավորության ցանց: