Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
16.04.21,
11:09
Հաշվետվություն՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ռ.Շ-ի մասնակցությամբ՝ 08.10.2020-08.04.2021թթ. ընկած ժամանակահատվածում իրականացվել է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 310, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված 1 էլեկտրոնային ապացույցների զննություններ: