Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
12.10.20,
11:41
Հաշվետվություն՝ Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ռ.Շ-ի մասնակցությամբ՝ 23.06.2020-23.09.2020թթ. ընկած ժամանակահատվածում իրականացվել է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 187, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված 2 էլեկտրոնային ապացույցների զննություններ: