Հայտ է ստացվել 9-ը հասարակական կազմակերպությունից
ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնած հասարակական մոնիթորինգի խմբի անդամների ընտրության չափանիշների և գործունեության ձևաչափի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու համար հայտ է ստացվել 9-ը հասարակական կազմակերպությունից.
1. «Խաղաղության երկխոսություն»
2. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»
3. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»
4. «Զինվոր»
5. «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
6. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
7. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
8. «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»
9. «Զինվորի պաշտպանության կոմիտե»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նկատի ունենալով, որ հասարակության տարբեր շերտերի մոտ առկա են չփարատված կասկածներ՝ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով պատշաճ քննությունն ապահովելու կապակցությամբ՝ Քննչական կոմիտեն նախաձեռնել է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ վիճահարույց քրեական գործերին։
Մոնիթորինգի խմբի աշխատանքների ձևաչափն ու սկզբունքները կսահմանվեն բացառապես նշված ՀԿ-ների հետ քննարկումների արդյունքում։ Այդ նպատակով նախատեսված քննարկման ժամի ու տեղի մասին ՀԿ-ները կիրազեկվեն՝ իրենց իսկ կողմից ներկայացված կոնտակտային անձանց միջոցով։