Թափուր հաստիքներ
06.10.23, 08:57

Հայտարարություն

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի աջակցող բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 33-4.7-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 14:30-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1. Անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
2. Դիպլոմ (առկայության դեպքում).
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4. Արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը կազմում է 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Կից ներկայացվում է քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:

Աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վրացյան 90: